«ՉԻ». Պաշտոնավարման ընթացքում Արամ Հարությունյանը եկամտաբեր պաշտոններին նշանակել էր իր բարեկամներին, փուռը տվել` ընկերներին
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Այս օրերին հանրությունը ականատես եղավ ոստիկանության կողմից կազմակերպված մի շոուի, որի ժամանակ մի քանի ոստիկանների ուղեկցությամբ կալանավորվեց Բնապահպանության նախարարության անտառների վերահսկողության բաժնի պետ՝ Արմեն Լաբլաջյանը: «ՉԻ» տեղեկություններով՝ Ա. Լաբլաջյանի եղբայրը՝ բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի գործող մարզպետ Արամ Հարությունյանի վարորդն է: Նշված քրեական գործի շրջանակում ոստիկանությունը կալանավորեց նաև Բնապահպանության նախարարության արագ արձանագրման խմբի աշխատակից Զարզանդ Կարապետյանին, որն, ի դեպ, նախկին նախարար Ա. Հարությունյանի ընկերոջ»՝ Գետամեջի Գագոյի տղան է:
Այս օրերին Բնապահպանության նախարարությունում բոլորն ասում են՝ Արամ Հարությունյանի օրոք նախարարությունը վերածվել էր «Եդվարդ» ՍՊԸ-ի, քանի որ բոլոր եկամտաբեր պաշտոններին «Բուլկի» մականվամբ Ա. Հարությունյանը նշանակել էր իր համակուրսեցիներին, բարեկամներին, դասընկերներին, ընկերներին ու նրանց երեխաներին, ի դեպ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Ա. Հարությունյանի մի քանի միլիարդի հասնող տունը կառուցվել է այն ժամանակահատվածում, երբ նա բնապահպանության նախարար էր՝ շրջապատված իր կադրերով, որոնցից երկուսին՝ տեսչության նախկին պետ Տիգրան Գրիգորյանին ու նրա տեղակալ Արսեն Պետրոսյանին, փուռը տվեց, այսինքն, նրանք իրենց կաբինետում կալանավորվեցին կաշառք վերցնելու պահին: Կալանավորվածների հարազատները մեզ հետ զրույցում նշել են, որ առանց նախարարի «դաբրոյի» նրանք մանր ձուկ էին գումար վերցնելու համար:
«Ու այդ օրերին փորձել էինք հանդիպել նախարարին, պայմանավորվեցինք, մինչդեռ հաջորդ օրն իմացանք, որ նա ընտանիքի հետ թռել է Դուբայ՝ Ամանորն այնտեղ անցկացնելու համար»,– պատմում էին կալանավորվածների հարազատները: Եվ ինչպես, ըստ նրանց, այն ժամանակ նախարարը թռավ, այսօր էլ կթռնի Լաբլաջյանի ու Կարապետյանի դեպքում»,–գրում է թերթը։
Շարունակությունը' թերթի այսօրվա համարում։