Արդյո՞ք ՀՀ քաղաքացիները ցանկանում են, որ տեղի ունենան Սահմանադրական բարեփոխումներ
ОбществоԱյսօր` հուլիսի 5-ին, Հայաստանում նշվում է ՀՀ Սահմանադրության 20-ամյակը: Երկար ու ձիգ քսան տարիների ընթացքում Հայաստանի Սահմանադրությունը գնալով ավելի գործուն է դառնում: Քայլելով առաջադեմ պետությունների հետ` մեր երկիրը փորձում է դառնալ իսկապես ժողովրդավար, իրավական մի պետություն, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իրեն պաշտպանված կզգա օրենքով: Թեպետ հեռու չեն այսպես կոչված սահմանադրական բարեփոխումները, բայցեւայդպես, ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը դժգոհ չէ նաեւ գործող Սահմանադրությունից : Շրջելով Երեւանի փողոցներով` Orer.am-ը ,անցկացնելով փոքր հարցում, իր ընթերցողներին է ներկայացնում ՀՀ քաղաքացիների տեսակետները այսօրվա տոնի կապակցությամբ.
Աննա Հարությունյան,24 տարկան. «Ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ եւ ինձ համար դժվար կլինի ինչ-որ կարեւոր խնդիրների մասին խոսել, որոնք կան մեր Սահմանադրությունում: Ես իհարկե կարդացել եմ այն, որպեսզի հասկանամ ու իմանամ իմ իրավունքները: Կարծում եմ, որ մենք լավ Սահմանադրություն ունենք, եւ պետք չէ այն փոխել»:
Սոնա Առաքելյան, 47 տարեկան. «Գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որը գրվել է դեռ քսան տարի առաջ, բավական հաջողված է: Այսօր փորձում են փոփոխություններ մտցնել այնտեղ. ես զարմանում եմ, թե ինչու: Այս իշխանությունները փոխանակ լավ աշխատեն, տեր կանգներ մեր Սահմանադրական իրավունքներին, որոշել են փոփոխություններ մտցնել: Իհարկե հասկանում ենք, որ այդ փոփոխությունները չեն գործելու ի շահ ժողովրդի. դրանք պարզապես որոշների աթոռները պնդացնելու համար են: Այս դեպքում, ՀՀ քաղաքացին ոչ մի օգուտ չի ունենալու, դեռ մի բան էլ ավել տուժելու է, քանի որ ներկայիս իշխանությունները շարունակելու են իրենց սեւ ու մութ գործերը»:
Հայկ Վարդանյան, 53 տարեկան. «Ես շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տոնի առթիվ: Սա մեզ համար ոչ թե Սահմանադրության տոնն է, այլեւ հերթական հաղթանակի: Մենք աշխարհին ցույց տվեցինք, որ կարող ենք լինել ինքնուրույն ու ժողովրդավարական: Գիտեք, ինքնուրույն պետություն ստեղծելը երկար տարիներ հալածվելուց ու ջախջախվելուց հետո բավական բարդ գործ է: Այսօր շատերը կլինեն, որ կբողոքեն մեր օրենքներից, բայց եկեք տեսնենք, թե ինչեր են կատարվում իբր զարգացած երկրներում, օրինակ` թշնամի պետություն Թուրքիայում կամ Ադրբեջանում: Օրերս Թուրքիայում ոստիկանությունը ամենադաժան կերպով ցրեց ցուցարարներին, իսկ Ադրբեջանում մինչ օրս ազատ խոսք չկա, ու մարդիկ բանտերում են: Կարծում եմ, որ մենք անգամ հպարտանալու առիթ ունենք»:
Ստելլա Հովհաննիսյան, 68 տարեկան. «Ուզում են փոխեն, ուզում են չփոխեն, մեկ է մենք վատ ենք ապրում ու ապրելու: Իմ թոշակն անգամ չի հերքում հաց ու պանիր առնելու համար, ի՞նչ է, ոչ Սահմանադրությունը փոխեն ես լա՞վ եմ ապրելու: Թող սենց էլ մնա, իզուր թող չտանջվեն»:
Սոսե Չանդոյան