Երևանում անցկացվեց Սահմանադրության տոնին նվիրված հեծանվարշավ
ОбществоՀՀ սպորտի և երտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և «Ջի Էմ Ջի» ընկերության աջակցությամբ Երևանում կայացավ Սահմանադրության օրվան նվիրված հեծանվային մրցաշարը: Սահմանադրության տոնին նվիրված հեծանվարշավին մասնակցում էին ավելի քան 60 հեծանվորդներ, որոնց թվում էին դիվանագիտական ներկայացուցչությունների, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչներ, այդ թվում և մար զական լրագրողներ:«Գովելի են նմանատիպ միջոցառումները, քանի որ հենց այս կերպ մենք կարող ենք խթանել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:
60 մասնակիցների շարքում առաջին երեքը վերջնագիծը հատեցին Միքայել Կարապետյանը, Մարիամ Օհանյանը և Արտյոմ Հովհաննիսյանը: Հեծանվային մրցաշարն ավանդական է և շարունակական բնույթ կկրի: