Ագրարային համալսարանում կգործի Ագրոպարենային համակարգի ուսումնաարտադրական կենտրոն
КультураՀայաստանի ազգային ագրարային համալսարանն արդեն Ագրոպարենային համակարգի ուսումնաարտադրական կենտրոն ունի: Ագրոպարենային ոլորտի կրթության զարգացման նպատակով ստեղծված կենտրոնի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հուլիսի 6-ին: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կենտրոնի բացման մեկնարկին շրջեց տարածքով, ծանոթացավ կատարած աշխատանքների արդյունքներին, դիտեց ներկայացված սարքավորումները:
«Դեռ անցյալ տարի մեկնարկել էր բուհական ենթակառուցվածքների հզորացման նոր գործընթաց, որն իրականացվում էր Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ մրցակցային ֆինանսավորման սկզբունքով: Շահել էին 10 բուհեր՝ իրենց նախագծերով, և մենք հերթական ծրագրի ավարտին ենք մոտեցել»,Արմենպրեսի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը:
Նախարարի խոսքով՝ ագրարային համալսարանում նման կենտրոնի բացումը թույլ է տալու ուսանողներին ստանալ պրակտիկ հմտություններ, միաժամանակ խրախուսելու է ագրարային համալսարանում արտադրական ոլորտը:
«Այս տեխնիկան, որը ձեռք է բերվել, կնպաստի նաև բուհի ուսումնաարտադրական բազաներում սեփական արտադրության հիմնմանը: Վերջին անգամ նման համալրում եղել է 80-ականներին: 35 տարի անց մենք բուհի համար ստեղծում ենք ժամանակակից կրթություն տալու նոր հնարավորություններ: Շատ կարևոր է, որ այս ամենն իրականում օգտագործվի, չմնա որպես ցուցանմուշ»,-շեշտեց Արմեն Աշոտյանը:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանն ընդգծեց, որ բուհը երկար տարիներ նման աջակցություն չի ստացել:
«Ագրարային համալսարանը կիրառական հետազոտությունների ոլորտում բարձրորակ կրթություն իրականացնելու համար աննախադեպ հնարավորություն ստացավ: Կենտրոնը հնարավորություն է տալիս բոլոր մեքենաներով ուսուցում կազմակերպել»,-տեղեկացրեց ՀԱԱՀ ռեկտորը՝ հավելելով, որ մեքենաները նոր են և արտադրությունում լայն կիրառություն կունենան:
Ագրոպարենային ոլորտի կրթության զարգացման նպատակով Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ)աջակցությամբ 2013թ. սեպտեմբերի 5-ին «Կրթական ծրագրերի» ԾԻԳ-ի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանհիմնադրամի միջև կնքվել է դրամաշնորհային պայմանագիր՝ Ագրոպարենային համակարգի ուսումնաարտադրական կենտրոնի (ԱՀՈԻԱԿ) հիմնադրման վերաբերյալ : Ծրագրի արժեքը կազմել է 68 մլն Õ դրամ (ավելի քան 10 տոկոսը ՀԱԱՀ-ի, իսկ մյուս մասըԾԻԳ-ի ֆինանսավորումն է):
Կենտրոնի առաքելությունն է տարածաշրջանում իրականացնել ագրոպարենային համակարգի կրթական, խորհրդատվական ևարտադրական օրինակելի ծառայություններ, կազմակերպել դասընթացներ գյուղատնտեսության վարման, տեխնիկայիշահագործման, կենսաէներգետիկայի խորհրդատվական և տեղեկատվական ուղղություններով, ինչպես նաև ագրոպարենայինոլորտում իրականացնել մասնագիտական կրթություն, որի արդյունքում կպատրաստվեն այսօր մեծ պահանջարկ ունեցողբանվորական մասնագետներ:
Կենտրոնը նպատակ ունի ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների ներմուծման ճանապարհովվերազինել համալսարանի, նրա մասնաճյուղերի և քոլեջների նյութատեխնիկական բազան:
Կենտրոնի գործունեության լուսաբանման և ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար ստեղծվել էուսուցողական-տեղեկատվական կայքէջ՝ www.ticas.anau.am, որտեղ ներկայացված է ընդհանուր ծրագիրը, կենտրոնի ստ եղծմանպատմությունը, գործունեությունը, ամբողջական տեղեկատվություն կենտրոնի տեխնիկական միջոցների մասին (մեդիա նյութերև մեթոդական ցուցումներ), ինչպես նաև կայքում գործում է անհատական խորհրդատվության՝ առցանց հարց ու պատասխանիհամակարգը: