Ատոմ Էգոյանը Հոլոքոստի մասին ֆիլմ կնկարահանի
КультураԿանադացի հայտնի հայ կինոռեժիսորԱտոմԷգոյանը հայտարարել է, որ մտադիր է Հոլոքոստի մասին ֆիլմ նկարահանել:
Այս մասին նա հայտնել է «Ակոս»-ի հետ զրույցում: Ատոմ Էգոյանն ասել է, որ չի պատրաստվում նոր ֆիլմ նկարահանել Հայոց ցեղապանության մասին: «Իմնոր` Remember (Հիշել) ֆիլմը Հոլոքոստի մասին է: Ֆիլմի հերոսը, ով ընտանիքը կորցրել էր Աուշվից ճամբարում, Հոլոքոստից փրկված եւ հիշողության կորստով տառապող մարդ է:
Նա ճանապարհ է ընկնում իր ընտանիքին վերացրած մարդուն սպանելու համար, սակայն, մոռանում է պատճառը: Երբեմն իրեն գտնում է զենքը ձեռքին որեւէ հյուրանոցի համարում, սակայն, չի կարողանում հիշել, թե ինչու պետք է սպանի որեւէ մեկին»,- պատմել է ռեժիսորը:
Ատոմ Էգոյանը Հայոց ցեղասպանության մասին նշանավոր «Արարատ» ֆիլմը նկարահանել է 2002 թվականին: