Հայաստանի երեք քաղաքներում վրացական ժամանակակից երաժշտություն կունկնդրեն
КультураՀայաստանում հուլիսի 9-ից 11-ը կանցկացվի հայ-վրացական ժամանակակից երաժշտության փառատոն: Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ու Վրաստանի կոմպոզիտորների միության հետ իրականացվող այս նախագիծը կկայանա հանրապետության երեք քաղաքներում՝ Դիլիջանում (Արվեստի պետական քոլեջի դահլիճ), Գյումրիում (Արվեստի դպրոցի դահլիճ) և Երևանում (Կոմ իտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահ):
Ինչպես տեղեկացրին Հայաստանի կոմպոզիտորների միությունից, երեք համերգային օրերի ընթացքում կհնչեն Օտարի Տատաշվիլիի, Կախա Ցաբաձեի, Գեորգի Շավերզաշվիլիի, Զուրաբ Նադարեյշվիլիի, Օմար Մինդորաշվիլիի, Իրակլի Ցինցաձեի, Վաժա Ազարաշվիլիի և Մակա Վիրսալաձեի կամերային ստեղծագործություններից՝ հայ երաժիշտների կատարմամբ: Թվարկված վերջին երեք հեղինակները Վրաստանից ժամանող պատվիրակության հետ ներկա կգտնվեն համերգներին:
Վրացական պատվիրակությունը Հայաստան կժամանի հուլիսի 8-ին: Նրանք կհանգրվանեն Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը: Հայ հեղինակների ստեղծագործություններն էլ այս նախագծի շրջանակներում կհնչեն Վրաստանում:
«Այս նախագիծը կնպաստի երկու բարեկամ երկրների երաժշտության տարածման գործընթացի զարգացմանը: Կոմպոզիտորների միությունը շարունակում է իր որդեգրած սկզբունքներով առաջնորդվել և ստեղծել երաժշտական կամուրջներ աշխարհի տարբեր երկրների միջև»,- նշել է ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը :
Համերգների մուտքն ազատ է: