Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Երևանում այսուհետ կգործի Կովկասում ամենամեծ լոգիստիկ համալիրը

Երևանում այսօր բացվեց «Ուրբան լոգիստիկ Սերվիսիզ» բազմաֆունկցիոնալ համալիրը, որն ամբողջ Կովկասում միջազգային չափանիշներին համապատասխանող միակ լոգիստիկ կենտրոնն է: Կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը մասնակցում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ինչպես կենտրոնի բացմանը նշեց «Ուրբան լոգիստիկ Սերվիսիզ» (ULS) կենտրոնի գլխավոր տնօրեն Վահե Պետրոսյանը, նախագծի մեկնարկը Հայաստանի տնտեսության համար խոշոր իրադարձություն է, որը կնպաստի Կովկասում Հայաստանի տարանցիկ դերի բարձրացմանն ու տնտեսության միջազգային ինտեգրմանը:

Շնորհիվ Հայաստանի յուրահատուկ աշխարհագրական դիրքի և նրա անդամակցությանը ԵՏՄ-ին, ըստ Վ.Պետրոսյանի, լոգիստիկ կենտրոնը նոր հնարավորություններ է ընձեռում Ասիայից և Մերձավոր Արևելքի երկրներից դեպի Վրաստան, Ռուսաստան, Բելառուս, ԵՄ երկրներ և հակառակ ուղղությամբ լոգիստիկայի իրականացման համար:

«Այսպիսի ենթակառուցվածքները հնարավորություն են տալիս, որպեսզի տնտեսությունում գործող ցանկացած սուբյեկտ, որը գործ ունի ապրանքանյութական պաշարների հետ, ավելի ռացիոնալ կարողանա կառավարել դրանք: Դա նշանակում է, որ նա կարող է լոգիստիկ կենտրոնի հզորությունները օգտագործելով ունենալ խնայողություններ՝ դրան ուղղելով պահեստային գործառնություններից դեպի արտադրական և առևտրային ենթակառուցվածքներ»,- ասաց Վ.Պետրոսյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ նշեց, որ այս նախագծի իրականացումը զգալիորեն կբարձրացնի Հայաստանի տարածաշրջանային դերն ու նշանակությունը. «Ես շնորհավորում եմ բոլորիս հերթական ներդրումային նախաձեռնության և միջազգային չափանիշներով ենթակառուցվածք ունենալու առթիվ: Նման ժամանակակից բարձրակարգ համալիրի կառուցման և գործարկման ծրագիրն այլընտրանք չունի՝ քան հաջողելը և շարունակաբար ընդլայնելը: Նախագիծն ակնհայտորեն դիպուկ է, քանի որ լիարժեք համահունչ է տնտեսական քաղաքականության ընդունված ուղղություններին, տարեցտարի նոր թափ ստացող արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության իրականացմանը»:

Կ.Ճշմարիտյանի խոսքերով՝ տնտեսական աճի ապահովման ծանրությունն աստիճանաբար տեղափոխվում է արտահանման կողմնորշման, մշակվող արդյունաբերության և գյուղատնտեսական մթերքների արտադրության ճյուղերում: Իրականացվող ոլորտային ռազմավարությունը միտված է այդ ճյուղերում մրցունակության բարձրացմանն ու տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը, իսկ զարգացած և անխափան գործող ենթակառուցվածքը, ըստ նրա, դրա առաջնային երաշխիքներից է:

Այսպիսով, կարևորելով լոգիստիկ կենտրոնի առկայությունը, Կ.Ճշմարիտյանն ասաց, որ հայ գործարարներն արտաքին շուկաներ դուրս գալու համար ստիպված են հաղթահարել ավելին, քան նրանց մրցակիցները, փոխադրումների համար հատկացնելով լրացուցիչ ժամանակ և ծախսեր, և այստեղ արտահանման լոգիստիկայի արդյունավետ կառավարման միջոցով է հնարավոր դառնում կրճատել ծախսերն ու ամուր դիրքեր զբաղեցնել արտաքին շուկայում:

«Ի վերջո Հայաստանի միջազգային և տարածաշրջանային ինտեգրման խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները կառուցված են այն համոզման վրա, որ մեր երկիրը դեռևս չիրացված, բայց լրջագույն ներուժ ունի խոշոր արտահանման շուկաները կամրջելու տեսանկյունից: Մի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ խոշոր սպառողական շուկա մուտքը դյուրինացնելով, իսկ մյուս կողմից՝ Եվրամիության, ԱՄՆ-ի և այլ զարգացած երկրների հետ արտոնյալ առևտրային ռեժիմի շնորհիվ, մեր երկիրը իրական հնարավորություն ունի կարևոր հարթակ դառնալու օտարերկրյա ներդրումների, առևտրային հոսքերի և որպես տարանցիկ երկիր Հայաստանի հնարավորություններն ընդլայնելու համար»,- ընդգծեց Կարեն Ճշմարիտյանը:

Այսպիսով, ըստ նախարարի, ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածք ունենալը չափազանց կարևորվում է տարածաշրջանային համագործակցության ծրագրերում Հայաստանի ներգրավվածությունը ապահովելու համար: Օրինակ, ինչպես նշեց նախարարը, այդպիսի հեռանկարային և գլոբալ ծրագիր է Մետաքսի ճանապարհին նախագիծը, որը ենթադրում է պատշաճ ենթակառուցվածք և ծառայությունների մատուցման կարողություններ՝ Հայաստանը համընդհանուր առևտրային և ներդրումային հոսքերի արժեշղթայում դիրքավորելու համար: 

«Նման նախագծերով մենք գործարար և ներդրումային խիստ ստանդարտներ ենք արմատավորում մեզանում, ինչն առաջավոր մշակույթ է ձևավորում երկրում գործարար փոխհարաբերություններում՝ դրանով իսկ մեծացնելով հայրենական շուկայի գրավչությունը»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:

Անդրադառնալով «Ուրբան լոգիստիկ Սերվիսիզ»-ին, Կ.Ճշմարիտյանը նշեց, որ ժամանակակից պահեստային ծառայություններ մատուցող բարձրակարգ լոգիստիկ կենտրոնն իր դռներն է բացում տեղական և օտարեկրյա շուրջ 500 կազմակերպությունների համար: Լոգիստիկ կենտրոնի կողմից առաջարկվող պայմաններն ու ծառայությունների որակն արդեն իսկ գնահատել են 100-ից ավելի հայրենական և միջազգային ընկերություններ: 

«Կասկած չի հարուցում, որ համալիրը կարճ ժամանակահատվածում կհասնի նախատեսված հզորությունների լիարժեք գործարկմանը՝ արդեն իսկ ստեղծված 70 աշխատատեղին ավելացնելով ևս 230-ը»,- ասաց Կ.Ճշմարիտյանը:

Նշենք, որ ULS պահեստային համալիրի ընդհանուր մակերեսը շուրջ 7 հա է, բաղկացած է 45000 պալետատեղ հզորությամբ կենտրոնական պահեստից, 5000 քմ ընդհանուր մակերեսով վարձով տրվող թվով 15 պահեստային տարածքներից, 4500 խմ տարողությամբ 9 սառնարանային պահեստներից և 1200 քմ մակերեսով գրասենյակային տարածքից: Բազմաֆունկցիոնալ լոգիստիկ համալիրն առաջարկում է մի շարք ծառայություններ` պահեստային տարածքի տրամադրում, ապրանքների փոխադրում և բեռնաթափում, փոխադրման և առաքման ռեգիստրի կառավարում, փաթեթավորում, ապրանքի առաքում և այլն: 

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026