Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանում պե՞տք է լրագրողների արհմիություն. փաստարկում են մասնագետները

Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում ամենավտանգավոր մասնագիտություններից մեկի՝ լրագրության ոլորտի աշխատողների իրավունքների պաշտպանության հարցը վերջին շրջանում բավական արդիական է: Այդ համատեքստում օրվա առանցքային խնդիրն է դառնում լրագրողների արհմիության ձևավորումը: Այս նպատակով Հայաստանի ժուռնալիստների միությունը Ժուռնալիստների համաշխարհային ֆեդերացիայի(IFJ) աջակց ությամբ Երևանում կազմակերպել էր դասընթաց, որի շրջանակներում քննարկվեց Հայաստանում լրագրողների արհմիություն ստեղծելու անհրաժեշտության հարցը, դրա իրատեսականությունը, մասնակիցները տեղեկացան արհմիությունների ձևավորման միջազգային փորձի մասին, մասնավորապես, Միացյալ Թագավորության և Իռլանդիայի Ժուռնալիստների ազգային արհմիության գործունեությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ ԱստղիկԳևորգյանը նշեց. «Տեսնելով, թե ինչ մեծ ուժ են արհմիությունները եվրոպական երկրներում, վատ ենք զգում, որ մեր երկրում չկա այդ հզոր կառույցը, որ ձայն բարձրացնի այնքան հուժկու, որ գործատուները սթափվեն»: Նրա խոսքով՝ հունիսի 23-ին Բաղրամյան պողոտ այում լրագրողների իրավունքները ոտնահարվեցին, որոնց համար հետագայում ներողություն խնդրեց ՀՀ ոստիկանապետը, ինչը Աստղիկ Գևորգյանի բնորոշմամբ՝ «չտեսնված էր»: «Մեզ պետք է արhմիութենական կազմակերպություն, որը ոչ միայն կպաշտպանի լրագրողների իրավունքները, այլև կսովորեցնի, թե արտակարգ իրավիճակներում լրագրողները ինչ պետք է անեն: Որքան էլ մենք գնանք դեպի ժողովրդավարության հաղթանակը, անընդհատ վտանգվելու են լրագրողների իրավունքները, քանի որ լրագրողն այնտեղ է, որտեղ թեժ է, լրագրողից վրեժ է լուծում օլիգարխը, որի մասին գրել է նա, լրագրողի ն ինֆորմացիա չեն տալիս` խոչընդոտելով նրա բնականոն աշխատանքը: Շատ մեծ կառույց է պետք, որ լրագրողն իրեն պաշտպանված զգա: Իզուր չէ, որ լրագրությունը համարվում է ամենավտանգավոր մասնագիտությունը»,-ասաց միության նախագահը:

Նրա պատկերացմամբ՝ արհմիության ձևավորման արդյունքում միությունն ու արհմիությունը պետք է աշխատեն համագործակցաբար: «Մեր նորաստեղծ աշխատանքային խումբն ամեն ինչ կանի, որ ստեղծենք լուրջ արհմիութենական կազմակերպություն, որն ուղղված չի լինի արդեն կայացած մի կազմակերպության` Հայաստանի ժուռնալիստների միության քանդմանը»,-ավելացրեց Աստղիկ Գևորգյանը:
Իրավաբան Աշոտ Վալերջյանի բնորոշմամբ՝ ՀՀ օրենսդրությամբ բոլոր նախադրյալները կան արհմիություն ստեղծելու համար, խնդիրը միայն անձանց կամքն ու ցանկությունն է: «Արհմիություն և, ընդհանրապես, կազմակերպություն ստեղծելը հեշտ գործ է, մի քանի ժամվա մեջ կարող ես ստեղծել, ամենադժվարն աշխատացնելն ու այն պահպանելն է, քանի որ այն կոչված է լինելու պաշտպանել այլ անձանց շահերը և իրավունքները: Որպեսզի արհմիությունն ազդեցիկ լինի, այն պետք է շատ անդամներ ունենա: Օրենսդրական բոլոր նախադրյալները կան, թղթի վրա շատ գեղեցիկ գրված է` արհմիությունն ինչ լիազորություններ ունի, ինչ ծառայություններ է մատուցում, ինչպես է իր ու իր անդամների շահերը պաշտպանում: Ես համոզված եմ, որ բոլոր մարդիկ պետք է ուրախ լինեն արհմիության անդամ լինել, քանի որ այդպես պաշտպանված կլինեն չարաշահումներից»,-նշեց իրավաբանը: Նա նկատեց, որ անձը հնարավոր է չունենա այնպիսի գիտելիքներ՝ գիտակցելու, որ իր իրավունքը խախտվում է, այդ գործն իր վրա վերցնում է արհմիությունը: «Արհմիությունը դետեկտոր է աշխատողի ու գործատուի միջև, որը վերահսկում է, որ չխախտվի աշխատողի իրավունքը, միևնույն ժամանակ հետ է պահում աշխատողին գործատուի հանդեպ չարաշահումներից: Այստեղ գործում է նաև փոխադարձության սկզբունքը»,-փաստեց Աշոտ Վալերջյանը՝ հավելելով, որ արհմիությունն ազդեցիկ կառույց լինելու տարբեր լծակն եր ունի՝ ընդհուպ մինչև դատարանում իր ու իր անդամի իրավունքների պաշտպանությունը: «Երբ արհմիությունը նկատում է, որ աշխատողի իրավունքները խախտվում են, նոտա է ուղարկում գործատուին՝ այդ խախտումը վերացնելու առաջարկով, եթե գործատուն ոչինչ չի անում, կան հստակ ժամկետներ, դրանց ավարտին արհմիությունը գործատուին առաջարկում է հաշտությամբ հարցը լուծել: Ասում է` արի հաշտությամբ հարցը լուծենք, եթե գործատուն այդ քայլին չի գնում, արհմիությունն ազատ է իր լծակները կիրառել: Կուզի` գործադուլ կկազմակերպի, դատարան կարող է դիմել: Արհմիությունը, եթե ճիշտ ա շխատի, գործատուներին կզսպի չարաշահումներից»,-ավելացրեց իրավաբանը:
Արհմիությունների ինստիտուտի զարգացման համար, ըստ իրավաբանի, անհրաժեշտ է աշխատողների շրջանում իրազեկվածության բարձրացումը: 
«Արհմություններ կան, որոնք աշխատում են, մեկը լավ, մյուսը`վատ, բայց աշխատում են: Արհմիություններից մեկը հասել է ընդհուպ Սահմանադրական դատարան, ու հակասահմանադրական է ճանաչվել աշխատանքային օրենսգրքի հոդվածը, որը վերաբերում էր աշխատողի ցույց կազմակերպելու հարցին»,-նշեց Աշոտ Վալերջյանը:
Միացյալ Թագավորության և Իռլանդիայի ժու ռնալիստների ազգային արհմիության ներկայացուցիչ ԱրջումանդՎաջիդի կարծիքով՝ Հայաստանում լրագրողների արհմիություն ստեղծելու մեկնարկը դժվար կլինի, քանի որ երկիրը դեռևս յուրացնում է ժողովրդավարության ու դրա կառույցների ավանդույթները: «Հայաստանն այդքան երկար ժամանակ եղել է կոմունիստական  համակարգում, երբ արհմիությունները պաշտոնական կառույցների անբաժան մասն էին: Արհմիոթյուններն ավելի շատ վերահսկողական գործառույթ էին կատարում, քան օգնող: Հիմա էլ արհմիությունների աշխատանքի բնույթը շատ չի փոխվել: Ար հմիության աշխատանքն ասոցացվում է սոցիալական խնդիրների լուծման, հանգստի կազմակերպման հետ, ու մարդիկ հստակ չեն պատկերացնում իրական գործառույթները: Առաջինը մարդկանց գիտակցության փոփոխությունը պետք է լինի` կոտրելով կարծրատիպերը: Ու պետք է լինեն իրական նվիրյալներ, ովքեր կսկսեն այս գործընթացը ու շատ զոհողությունների կգնան»,-ասաց նա: 
Արջումանդ Վաջիդի դիտարկմամբ՝ Հարավային Կովկասում մյուս երկրներում էլ իրավիճակը նույնն է: «Այն, որ լրագրողներն ունեն վատ աշխատանքային պայմաններ, վերապատրաստման դասընթացների կարիք, այդ առումով բավական նմանություններ կան Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև: Ադրբեջանում ևս մեկ խնդիր կա, բռնատիրական երկիր է, լրագրողը եթե հանկարծ դեմ խոսի, թեկուզ ճիշտն ասի, պատժվում է դրա համար: Հայաստանում իրավիճակն այդպիսին չէ, դուք ուղղակի ունեք տնտեսական խնդիրներ, որը գործը դժվարացնում է»,-ավելացրեց մասնագետը: 
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանի խոսքով՝ ժամանակի ընթացքում լրագրողների արհմիություն ստեղծելու հարցն ավելի ար դիական է դառնում: «Այսինքն` ժամանակ առ ժամանակ անհրաժեշտության մասին խոսակցություններն սկսվում են: Վերջին առիթը Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպն էր, երբ ոստիկանությունը ցուցարարներին ցրելու ժամանակ անհամաչափ ուժ կիրառեց լրագրողների նկատմամբ: Այդ ժամանակ հարց առաջացավ, թե ով պետք է պաշտպանի լրագրողներին, ու այդ խոսակցությունների ժամանակ այդ միտքը (արհմիություն ստեղծելու) հնչում էր: Գուցե իրոք այդ ժամանակն է, որ լինի արհմիութենական մարմին, որը կզբաղվի լրագրողների իրավունքների պաշտպանությամբ, դատական գոր ծերն առաջ տանելով, էքստրեմալ պայմաններում լրագրողների աշխատանքի հետ կապված գործողություններ իրականցնելով»,-նկատեց Գեղամ Վարդանյանը:

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить