Amnesty International-ն Ադրբեջանին կոչ է արել հարգել խոսքի ազատությունը
Международные новостиՄիջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունն ահազանգել է ադրբեջանցի լրագրողի և իրավապաշտպանի նկատմամբ կիրառվող բռնությունների կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, կազմակերպությունը հայտարարություն է արել` նշելով, որ օգոստոսի 21-ին վայրենաբար ծեծի ենթարկված անկախ լրագրող և իրավապաշտպան Իլգար Նասիբովը և նրա ընտանիքը շարունակում են մնալ վտանգի տակ:
Amnesty International-ի հայտարարության մեջ նշվում է, որ Նասիբովի նկատմամբ կիրառվող բռնությունները կապված են նրա լրագրողական և իրավապաշտպան գործունեության հետ:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ, արդյունավետ և անաչառ կերպով հետաքննել Նասիբովի վրա գործած հարձակումը, ինչպես նաև ապահովել երկրում խոսքի և ազատ արտահայտման իրավունքը: