Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մարդու իրավունքներն ամեն օր խախտող երկրի ղեկավարության կողմից ՄԻԵԴ որոշմանը շարունակական հղումները նմանվում են մղձավանջի. ՀՀ ԱԳ փոխնախարար

Բաքուն չի խորշել խեղաթյուրել իրականությունը և ՄԻԵԴ-ին վերագրել այնպիսի ձևակերպումներ, որոնք «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործում ուղղակի չկան:

Այս մասին նշել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության այն հարցին, թե «Ադրբեջանում որոշակի դադարից հետո կրկին սկսել են շահարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործը։ Ինչպիսի՞ն է Ձեր մեկնաբանությունը»։

Ներկայացնում են Շավարշ Քոչարյանի պատասխանն ամբողջությամբ. 

«Գիտեք, արդեն բավական երկար ժամանակ է՝ ես հրաժարվում եմ որևէ տրամաբանություն փնտրել Ադրբեջանի ղեկավարության վարքագծում, նույնը և խորհուրդ եմ տալիս Ձեզ: Մարդու իրավունքներն ամեն օր հետևողականորեն խախտող երկրի ղեկավարության կողմից ՄԻԵԴ որոշմանը շարունակական հղումներ անելը նմանվում է մղձավանջի։

Ավտորիտար երկրներում հաճախ իշխանությունների գործունեությունը տրամաբանության չի ենթարկվում, այլ թելադրված է անհատական շահերով, պատեհապաշտությամբ: Կարող եմ միայն ենթադրել, որ չստանալով ՄԻԵԴ-ի Ձեր նշած գործի վերաբերյալ իրենց ակնկալած արձագանքը և առերեսվելով հայկական կողմի տրամադրած հիմնավոր փաստարկներին` ադրբեջանական քարոզչության պատասխանատուները հրահանգ են ստացել փրկել իրավիճակը` միջոցներ ձեռք առնել իրենց կամայական մեկնաբանությունները պաշտպանելու համար:

Դուք ճիշտ եք նկատել, որ Ադրբեջանում առաջին արձագանքներից հետո որոշ դադար պահանջվեց՝ կրկին մեկնաբանություններով հանդես գալու համար: Հավանաբար փորձել են լավագույնս նախապատրաստվել, սակայն ինչպես հայտնի է` «հալվա, հալվա» ասելով բերանը չի քաղցրանա: Առավելագույնը, ինչ ադրբեջանական կողմը կարողացավ անել, դա իրենց առաջին հայտարարության դրույթների կրկնությունն է:

Այս անգամ էլ Բաքուն չի խորշել խեղաթյուրել իրականությունը և ՄԻԵԴ-ին վերագրել այնպիսի ձևակերպումներ, որոնք գործում ուղղակի չկան: Ադրբեջանական կողմը պնդում է, թե՝ «Դատարանը վերահաստատեց, որ Հայաստանի տարածքային պահանջները և Ադրբեջանի տարածքների մի մասը զավթելու փորձերը այս հակամարտության դրդապատճառներն են»: Կարծում եմ՝ ավելորդ է ամեն անգամ կրկնել, որ նման պնդումներ դատավճռում ուղղակի չկան: Ավելին, խոսելով հակամարտության պատմության մասին, Դատարանն անդրադառնում է ԼՂ-ի ժողովրդագրական պատկերին, ԼՂ ազգաբնակչության խաղաղ ձգտումներին, Ադրբեջանի կողմից դրանց մերժմանը, ԼՂԻՄ-ի ինքնավարության վերացմանը, ԼՂ-ում անցկացված ռեֆերենդումին և անկախության հռչակմանը և շատ այլ գործոնների, որոնք ադÖ �բեջանական քարոզչամեքենային դժվար կացության մեջ կարող էին դնել, այդ պատճառով էլ անտեսվել են դրա կողմից: Ավելին, ՄԻԵԴ-ի՝ Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի վճռում նկարագրվում է Ադրբեջանի կողմից ԼՂ հայկական ազգաբնակչության նկատմամբ իրականացված բռնությունները և տեղահանությունը:

Դատարանին վերագրելով այնպիսի դրույթներ, որոնք գործում չկան, բացահայտ կերպով փորձելով ապատեղեկացնել իր քաղաքացիներին՝ Բաքուն ի ցույց է դնում իր արհամարհական վերաբերմունքը թե՛ ՄԻԵԴ-ի, թե՛ դատավճռի, թե՛ հենց իր քաղաքացու` Չիրագովի իրավունքների նկատմամբ` ևս մեկ անգամ ապացուցելով, որ Ադրբեջանը հարցին վերաբերում է զուտ քարոզչական շահարկումների տեսանկյունից: Այլ կերպ անհնար է բացատրել ադրբեջանական կողմի այն պնդումը, թե իբր Դատարանը հրահանգել է պաշտպանել ներքին տեղահանված անձանց հիմնարար իրավունքները: Նման դրույթ գործում ևս չկա:

Իրականում, ինչպես նշվում է գործում, դատավճիռը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից բխող անհատական իրավունքների պաշտպանությանը: Ստիպված եմ ադրբեջանցի «մասնագետների» համար հղում կատարել Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործի 1 47-րդ հոդվածին, որում հստակ նշվում է՝ «Դատարանը պետք է հաշվի առնի Կոնվենցիայի յուրահատկությունը՝ որպես Եվրոպական հասարակական կարգի սահմանադրական գործիք` անհատ անձնավորություններին պաշտպանելու համար»: Ինչ վերաբերում է ընդհանրապես փախստականների հարցերին, ապա Դատարանը դրա հստակ պատասխանը ևս տվել է Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործի 216-րդ հոդվածում՝ շեշտելով, որ դրանց «համապարփակ լուծումը … կարող է իրականացվել միայն խաղաղության համաձայնագրի միջոցով»: Դատավճռում նույնիսկ նման հստակ ձևակերպումները արգելք չեն հանդիսանում, Õ �ր Ադրբեջանը իր ցանկացած ձևով փորձի խեղաթյուրել փաստերը:

Այս առումով բերեմ ևս մեկ ցայտուն օրինակ: Չիրագովի գործի 198-րդ հոդվածում նշվում է, որ «Դատարանը համարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տեղահանված անձանց հարցերով ընթացող բանակցությունները իրավական արդարացում չեն հանդիսանում միջամտելու դիմումատուների իրավունքներին»: Ադրբեջանական կողմն անդրադառնալով այս ձևակերպմանը՝ ընդամենը «դիմումատու» բառը փոխարինում է «Ադրբեջանի ներքին տեղահանվածներով»` ստանալու համար իրեն ձեռնտու ձևակերպումը: Եվ նմ ան օրինակները շատ են, ես չեմ անդրադառնա բոլորին, միայն հավելեմ՝ մարդու իրավունքների պաշտպանության ամենահեղինակավոր կառույցներից մեկի` ՄԻԵԴ-ի որոշման նկատմամբ նման անպատասխանատու, ես կասեի նաև՝ մանկամիտ մոտեցումը տարակուսանք է առաջացնում:

Զավեշտալի է, որ ՄԻԵԴ-ի որոշումներից և դրանց կշռից համարձակվում է խոսել մի երկիր, որը, ոտնահարելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ՄԻԵԴ-ի մի շարք որոշումներ, ցուցադրաբար, տարբեր պատրվակներով ձգձգում և, ըստ էության, հրաժարվում է իրականացնել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտ եի վերահսկողության տակ գտնվող՝ Ադրբեջանի դեմ կայացրած 123 վճիռները, դրանցով պահանջվող ժողովրդավարական բարեփոխումները: Նախարարների կոմիտեից բացի այս իրավիճակին անդրադարձել է նաև ԵԽԽՎ-ն իր 2015թ. հունիսի 23-ին Ադրբեջանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ բանաձևի 11.2 կետով՝ Ադրբեջանին կոչ անելով ամբողջությամբ իրականացնել ՄԻԵԴ վճիռները՝ նախարարների կոմիտեի բանաձևերին համապատասխան։

Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի շարունակական վատթարացման ֆոնի վրա և անհրաժեշտ բարեփոխումների համար անհրաժեշտ Ö �աղաքական կամքի բացակայության պայմաններում Բաքվի կողմից ՄԻԵԴ-ի վճիռների իրականացումը դառնում է գրեթե անհնարին։ Բայց սա չի խանգարում Ադրբեջանին շահարկել և իր ցանկացած ձևով մեկնաբանել ՄԻԵԴ-ի այն որոշումը, որը Բաքուն փորձում է օգտագործել իր քարոզչական նպատակներով:

Ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, թե իբր Չիրագովի գործով դատավճիռը՝ ըստ իրենց ձևակերպման, «աննախադեպ է»: Պետք է նշել, որ սա ևս ապատեղեկատվություն է: Առաջին անգամ չէ, որ ՄԻԵԴ-ը որոշում է կայացնում տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վերաբերÕ �ալ: Ինչպես նշվում է նույն դատավճռի 129-րդ հոդվածում ՄԻԵԴ-ն առաջին անգամ նման գործ քննել է դեռ 1996թ.-ին և հետագայում մի քանի անգամ կրկին անդրադարձել է նման գործերի` բավարարելով տեղահանված անձանց՝ Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքները: Չիրագովի գործով ընդունված որոշման հենց նույն օրը ՄԻԵԴ-ը մեկ այլ որոշում է կայացրել` պաշտպանելով Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված Սարգսյանի իրավունքները: Վերը նշված երկու գործերում էլ Դատարանի կայացրած վճիռները գրեթե կրկնում են միմյանց, երկու դեպքերում էլ դատաÖ �անն արձանագրել է, որ առկա են Կոնվենցիայի նույն իրավունքների խախտումներ: Կարծում եմ, դրանով ՄԻԵԴ-ը ցույց է տվել, որ ԼՂ հակամարտության արդյունքում տեղահանված անձանց, անհատների հարցերը պետք է լուծվեն փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա:

Իր կամայական մոտեցումները հիմնավորելու համար Բաքուն չի խորշում յուրովի մեկնաբանել միջազգային փաստաթղթերը, մասնավորապես հղում է կատարում ՄԱԿ ԳԱ 1974թ. բանաձևին, որով սահմանվում է ագրեսիան: Եթե ադրբեջանական քարոզչամեքենայի գրչակները կարդային այդ փաստաթուղթը, կհասկանային, որ իրականում այն իրավական սահմանում է տալիս հենց Ադրբեջանի ագրեսիային ընդդեմ Լեռնային Ղարաբաղի: Նախ բանաձևը վերահաստատում է երկրների պարտավորությունը՝ զինված ուժեր չօգտագործել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման դեմ: Ավելին, բանաձևի համաձայն՝ ագրեսիայի կարող են ենթարկվել ինչպես միջազգայնորեն ճանաչված, անպես էլ՝ չճանաչված երկրները: Հենց սա է տեղի ունեցել ԼՂ հակամարտության պարագայում, երբ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա իր անկախության մասին հռչակած Լեռնային Ղարաբաղը դարձել է Ադրբեջանի ագրեսիայի թիրախ: Ուստի, հակամարտության կարգավորման բանալին գտնվում է ԼՂ ազգաբնակչության իրավունքների լիակատար ճանաչման և իրագործման մեջ: 

Այս համատեքստում կցանկանայի անդրադառնալ ադրբեջանական ևս մեկ խեղաթյուրման: Ըստ իրենց «Դատարանը, փաստորեն, համաձայնել է Ադրբեջանի այն դիրքորոշման հետ, թե հայկական զորքերի դուրսբերումը նախապայման է հանդիսանում … հակամարտության լուծման համար»: Բնականաբար, ինչպես նախորդ դեպքերում, դատավճռում նման ձևակերպում ևս ու ևս չկա: Այստեղ մեզ առավել հետաքրքրում է այն, թե ինչպես է Բաքուն փորձում օգտագ ործել իր իսկ ապատեղեկատվության վրա հիմնված փաստարկը` խաթարելու համար ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը: Ավելին, Ադրբեջանը պնդում է, թե դատավճիռը պետք է ուղորդի Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը: Թե ինչպես է Բաքվի ապատեղեկատվությունը ուղորդելու եռանախագահների գործունեությանը, թողնենք ադրբեջանական ստրատեգներին: Այստեղ կարևոր է արձանագրել, որ Ադրբեջանը անթաքույց միջամտության փորձ է կատարում համանախագահների` միջազգային մանդատ ունեցող միջնորդների գործունեության մեջ՝ փորձելով թելադրել նրանց առաջնորդվել իր սցենարո վ:

Մյուս կողմից, Ադրբեջանը վերահաստատում է, որ հրաժարվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից արված առաջարկություններից, այդ առաջարկություններում ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքները չի դիտարկում որպես մեկ ամբողջություն, ևս մեկ անգամ խեղաթյուրում է բանակցությունների բովանդակությունը: 

Փաստացի, Բաքուն անթաքույց կերպով հայտարարում է, որ չի կատարելու համանախագահների հայտարարություններում ամրագրված դրույթները: Պետք է նշել, որ համանախագահները կատարել են մի շարք հայտարարություններ, այդ թվում նաև՝ համանախագահ երկրների Նախագահների մակարդակով, որոնցում ամրագրված են հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներն ու տարրերը: Բաքուն երբեք չի աջակցել դրանց, սակայն այժմ բացահայտ հայտարարում է դրանց հետ իր անհամաձայնության մասին: 

Եթե Բաքուն անհագուրդ ցանկություն ունի, շրջանցելով Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները, հասնել խնդրի կարգավորմանը, ապա ճանապարհը մեկն է՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և բանակցություններ սկսել նրա հետ»։

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026