Գյումրեցի ակտիվիստները սատարում են Կարեն Պետրոսյանին եւ ակնկալում քրգործի կարճում
ОбществоԳյումրեցի ակտիվիստներն իրավապահ մարմիններից ակնկալում են Կարեն Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի կարճում: Կարեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել հունիսի 23-ին՝ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Գյումրիում տեղի ունեցած դեպքերի առթիվ՝ խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում: Հունիսի 23-ին գյումրեցի 13 ակտիվիստ բերման ենթարկվեց ոստիկանության Կումայրի բաժին: Խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում բերման ենթարկված 12 ակտիվիստները հարցաքննվեցին որպես վկա, իսկ Կարեն Պետրոսյանը՝ որպես կասկածյալ, ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվել ՀՀ ՔՕ 205 հոդվածով:
Ակտիվիստները հուլիս 8-ին տարածեցին հայտարարություն՝ արտահայտելով իրենց մտահոգությունը Կարեն Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու որոշման նկատմամբ: Վերջիններս կոչ են անում իրավասու մարմիններին անհապաղ կարճել տնտեսագիտական գ.թ. դոցենտ Կարեն Պետրոսյանի նկատմամբ հարուցած քրեական գործը:»Գնահատելով սույն գործընթացում ներգրավված անձանց ջանքերը և անսալով Շիրակի թեմի առաջնորդ տեր Միքայել եպս. Աջապահյանի հորդորին՝ պատրաստակամ ենք ևս մի քանի օր անցկացնել կարճման որոշման սպասման մեջ: Այդ սպասումը չի կարող ավելի երկար լինել« քան հուլիսի 14-ը: Այդ ընթացքումլուծումներ չտեսնելու դեպքում մեզանից յուրաքանչյուրն այլևս իրեն ազատ է համարում արձագանքել իրավական պաշտպանության բազմազան գործողություններով»,-ասված է հայտարարության մեջ:
Արմենուհի Մխոյան