Կրթական հարցերով հանձնաժողովը Քնեսեթին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արել
ОбществоԻսրայելի օրենսդիր մարմնի կրթական հարցերով հանձնաժողովը կոչ է արել Քնեսեթին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Այս մասին տեղեկացնում է Հայ դատի կենտրոնական խորհրդի պաշտոնական կայքէջը: Հանձնաժողովը նույն կոչով դիմել է նաև Իսրայելի կառավարությանը՝ Կրթության նախարարության ներկայացուցչին հանձնարարելով այսուհետ ավելի խորացնել Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը և դրա մասին ուսուցումը:
Հանձնաժողովում մեկուկես ժամ տևած քննարկմանը ելույթ է ունեցել նաև Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ներկայացուցիչ Ժորժետ Ավագյանը: