Փրկարարները զգուշացրել են լճակներում և ջրամբարներում լողալ ցանկացողներին
ОбществоՇիրակի մարզի տարածքում գտնվող արհեստական լճակներն ու ջրամբարները վտանգավոր են լողալու համար: Շիրակի մարզի փրկարարներն առաջիկա «Վարդավառի» տոնի հետ կապված հնարավոր դժբախտ դեպքերը կանխելու նպատակով կրկին զգուշացնում են բոլորին զերծ մնալ մարզի ջրային ավազաններում լողալուց:
Մարզում 2010 թվականին գրանցվել է ջրահեղձման 4, 2011 թվականին՝ 5, 2012 թվականին 0, 2013 թվականին 2 և 2014 թվականին 3 դեպք: Ի դեպ, ջրահեղձման դեպքերի մեծ թիվ գրանցվել է Ախուրյան գետի Վահրամաբերդի գյուղի տարածքում: Վերջին 5 տարիների ընթացքում արձանագրված ջրահեղձման դեպքերից 6 հենց այս հատվածում է գրանցվել: Այս դեպքերը կանխելու նպատակով Շիրակի մարզային փրկարարական վարչությունում անցկացվեց «Շիրակի մարզի ջրային տարածքներույմ ջրահեղձման դեպքերի կանխարգելման» թեմայով խորհրդակցություն՝ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Տեղական ինքնակառա վարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության, ջրամաբարները սպասարկող կազմակերպությունների և մարզի ջրային ավազաններին մոտ գտնվող համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Թեև ամեն տարի սեզոնի մեկնարից առաջ փրկարարները և համայնքների ղեկավարները զգուշացնում են ջրամաբարներին մոտ հանգստացողներին վտանգի մասին, սակայն անարդյունք՝ վերջին տարիներին միայն 2012 թվականին է, որ հաջողվել է զերծ մնալ դժբախտ պատահարներից: Ինչպես տեղեկացրեց ՇՄ փրկարարական վարչության պետի տեղակալ Լևոն Հովսեփյանը, քաղաքացիներն հիմնականում ջուրը մտնում են ալկոհոլ օգտագործելուց հետո: Խորհրդակցության վերջում բոլորը եկան մեկ եզրահանգման՝ ձեռնարկված քայլերը ՝ զգուշանող ցուցանակներ, տեղադրված փշալարեր, հսկողություն, չեն&nbs p; ծառայի նպատակին, եթե քաղաքացին ինքը չգիտակցի վտանգի լրջությունը: