ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նիստին քննարկվել են առևտրի և տեխնիկական կարգավորման հարցեր
ОбществоԵվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի հուլիսի 8-ի նիստին քննարկվել են առևտրի, տեխնիկական կանոնակարգման, արդյունաբերական քաղաքականության և մաքսային համագործակցության հարցեր:
Ինչպես տեղեկացրին ԵԱՏՄ հանձնաժողովի մամուլի ծառայությունից, որոշում է կայացվել մինչև 6,7 տոկոսով ժամանակավորապես նվազեցնել ավելի քան 50 հազար կՎտ հզորություն ունեցող գազային տուրբինների մաքսատուրքերը: Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2015 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 31-ը:
«Այս միջոցառումն իրականցվում է կազմակերպությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու և ԵԱՏՄ երկրներում գազային տուրբինների արտադրությանը զարկ տալու համար»,- հայտարարել ԵԱՏՄ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը:
Կոլեգիայի անդամները նաև հաստատել են գյուղատնտեսական համալիրի գիտահետազոտական և փորձարարական-նախագծերի մինչև 2020 թվականն իրականացվելիք աշխատանքների ցանկը: Փոփոխություններ են մտցվել նաև ապրանքներին ներկայացվող ընդհանուր անասնաբուժության պահանջներում: