Սուտ մատնության համար հետախուզվողը կամավոր ներկայացել է
ОбществоՈստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հուլիսի 7-ին, ժամը 23.10-ին, բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Գրիգոր Տ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի /սուտ մատնությունը/ 1-ին մասի մեղադրանքով: