Եգիպտոսի հանդեպ հայ զբոսաշրջիկների հետաքրքրությունը կտրուկ նվազել է
ОбществоՎերջին մեկ շաբաթվա ընթացքում հայ զբոսաշրջիկների շրջանում ոչ միայն Եգիպտոսի հանդեպ հետաքրքրությունն է մարել, այլեւ պատվիրված տոմսերն են հետ վերադարձնում: Եգիպտոսը, որ տարիներ շարունակ համարվել է հայ զբոսաշրջիկների հանգստի ամենասիրելի վայրերից մեկը, որոշակի կերպով զիջում է իր դիրքերը եւ ընկալվում որպես վտանգավոր հանգստի գոտի: Պատճառն այդ երկրում քաղաքական իրադրությունն է եւ անհա նգիստ վիճակը: «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Հայաստանում գործունեություն ծավալող մի քանի տասնյակ տուրիստական գործակալությունների հետ` պարզելու զբոսաշրջիկների արձագանքն ու տեղեկացվածության մակարդակը Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Պարզվել է, որ հայ զբոսաշրջիկները բավական տեղեկացված են, հետեւում են լրատվությանն ու տեղյակ են, թե հանգստի համար ինչ երկիր են ընտրել: Տուրիստա կան գործակալություններից մեկի աշխատակիցը շեշտում է, որ զբոսաշրջիկները բազմաթիվ հարցեր են տալիս` փորձելով գործակալությունից ստանալ հավաստիացում, որ նախընտրելի երկիր մեկնելն անվտանգ է:
«Մենք, բնականաբար, ներկայացնում ենք իրական պատկերը, հավելում, որ անվտանգության երաշխիքներն այնքան էլ մեծ չեն: Հիմնականում նրանք խնդրում են գտնել այլ ուղղություն: Բազմաթիվ են դեպքերը, երբ զբոսաշրջիկը հրաժարվում է նախապես պատվիրված հյուրանոցից, ինքնաթիռի տոմսից եւ նախընտրում հանգիստն իրականացնել այլ վայրում»,- ասացին մեզ տուրիստական գործակալությունից:
Տուրիստական գործակալությունների աշխատակիցների հետ զրույցում պարզեցինք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում կտրուկ ընկել է դեպի Եգիպտոս ինքնաթիռի տոմսերի եւ հյուրանոցների համարների ամրագրումների թիվը:
Համաձայն տուրիստական գործակալությունների ներկայացրած տվյալների, տարիներ շարունակ Եգիպտոսը հայերի նախընտրելի ուղղությունների եռյակում էր: Թե՛ ձմռանը, թե՛ ամռանը հայերը նախընտրում են Շարմ էլ Շեյխ եւ Հուրգադա զբոսաշրջային վայրերը: Գործակալություններում դա բացատրում են այն հանգամանքով, որ Եգիպտոսը մատչելի ուղղություն է եւ ունի լիարժեք հանգստի համար բոլոր անհրաժեշտ պայմանները: Կարեւոր հանգամանք է նաեւ վիզային ռեժիմի բացակայությունը: Զբոսաշրջային կենտրոններ այցելության համար վիզա անհրաժեշտ չէ, իսկ մայրաքաղաք Կահիրե այցելության համար անհրաժեշտ է վճարել 25 դոլար եւ վիզան ստանալ հենց օդանավակայանում: «Հաճախ զբոսաշրջիկները կարեւորում են նաեւ այն, որ չպետք է դեսպանատուն դիմեն եւ բյուրոկրատական քաշքշուկների մեջ ընկնեն»,-ասացին գործակալությունում:
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինները հուլիսի սկզբից մոտեցել են Եգիպտոսի ափերին, ինչը մեծ անհանգստություն է առաջացրել ամբողջ աշխարհում: ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տարածվել էր հաղորդագրություն, որտեղ կոչ էր արվում Եգիպտոսում գտնվող և իրենց հանգիստը ծրագրող քաղաքացիներին մնալ բացառապես հանգստի համար նախատեսված գոտիներում: Համաձայն ռուսական եւ արեւմտյան լրատվամիջոցների, պայթյուններից հետո բազմաթիվ զբոսաշրջիկներ հրաժարվում են Եգիպտոսում հանգստից: ԱԳՆ, սակայն, այս պահին տվյալներ չունի, թե ՀՀ քանի քաղաքացի է հանգիստն ան ցկացնելու նպատակով գտնվում Եգիպտոսում: