Ереван, 11.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Трамп поздравил Пашиняна с победой на выборах в Армении Левон Джилавян занял третье место на чемпионате мира по нардам В Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждение Каллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единства В Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 км Европейские фондовые индексы преимущественно снизились во вторник Строительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры Армении Захарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозицию Правительство Южной Осетии ушло в отставку Фильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии


Ռուբեն Բաբայանը վստահ է տիկնիկային թատրոնի ապագայի հարցում

Культура

 Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը վստահ է՝ թատրոնի ամենակարևոր խնդիրը ժամանակակից լինելն է: 80 տարվա պատմություն ունեցող թատրոնը քայլում է ժամանակին համընթաց, փորձում մշտապես համապատասխանել ժամանակի պահանջներին: Արմենպրեսը տիկնիկային թատրոնի հոբելյանի և այլ հետաքրքիր հարցերի մասին զրուցել է Ռուբեն Բաբայանի հետ:

Հոբելյանական տարի, հոբելյանական միջոցառում

Մենք, իհարկե, կտոնենք թատրոնի հոբելյանը: Դա, երևի, կլինի նոյեմբերի երկրորդ կեսին: Կփորձենք, որ հոբելյանը լինի ավելի կենդանի, ավելի ուրախ: Չնայած տիկնիկային թատրոնն արդեն 80 տարեկան է, մենք փորձում ենք, որ այն մշտապես համապատասխանի այսօրվա ժամանակի պահանջներին: Ես դեռ հստակ չգիտեմ, թե ինչպես ենք տոնելու, բայց լինելու է յուրահատուկ ֆորմատով հանդիսություն, չեն լինելու երկար ճառեր: Կփորձենք ամփոփել թատրոնի 80 տարվա պատմությունը: Բոլոր դեպքերում թատրոնը հազվագյուտ մշակութային օջախներից է, որն իր ստեղծման օրվանից ոչ մի օր չի դադարեցրել աշխատանքը, նույնիսկ պատերազմական տարիներին: Արցախյան պատերազմի ժամանակ թատրոնը և ոչ մի օր չփակեց իր դռները և շարունակում էր կատարել իր աշխատանքը: Թատրոնը եղել է իր ժողովրդի հետ բոլոր ժամանակներում, կրել է նույն տառապանքները, նույն ուրախություններով է ապրել: Ես հիշում եմ, երբ 1988 թվականին հանրահավաքներ էին անցկացվում, հանրահավաքի գնացողները երեխաներին մեր թատրոնում էին թողնում :

Տիկնիկային թատրոնը՝ մշակութային կենտրոն

Թատրոնը ոչ միայն մեկնում է արտասահման՝ մասնակցելու տարբեր հեղինակավոր փառատոնների, այլև իր պարտքն է համարում հանդես գալ Հայաստանի մարզերում, սահմանամերձ գոտում, որպեսզի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, երեխա զգա, որ այս թատրոնը նաև իրենն է: Մենք փորձում ենք տիկնիկային թատրոնը դարձնել որոշակի մշակութային կենտրոն Երևանում: Թատրոնում բեմադրվում են ոչ միայն երեխաների, այլև մեծերի համար ներկայացումներ, ոչ միայն տիկնիկային, այլև դրամատիկ, բալետային, մնջախաղային բեմադրություններ, թատրոնում հաճախ անցկացվում են տարբեր միջազգային կինոփառատոննեÖ €: Թատրոնը մեծ տեղ է տալիս երիտասարդների հետ աշխատանքին, հնարավորություն է տալիս երիտասարդներին դրսևորել իրենց. միշտ չէ, որ այդ փորձերը հաջող ավարտ են ունենում, բայց երիտասարդները և՛ փորձելու, և՛ սխալվելու հնարավորություն պետք է ունենան: Հակառակ դեպքում ոչինչ չի ծնվի:

Արվեստի ասպարեզում կարևոր է մեկենասությունը

Գլոբալ առումով թատրոնն ունի այն խնդիրները, որ բոլոր թատրոնները: Թատրոնում տարանջատված չեն ստեղծագործական և սպասարկման անձնակազմերը: Խնդիրներ են ծագում աշխատանքային օրենսգրքի, նաև արհմիությունների հետ, որոնք ձևական բնույթ են կրում: Բազմաթիվ օրենքներ, որոնց շրջանակում գործում է թատրոնը՝և՛ հարկային, և՛ պետական գնումների վերաբերյալ, հաշվի չեն առնում թատրոնի յուրահատկությունը: Կարծում եմ, արվեստի ասպարեզում կարևոր է մեկենասությունը և հովանավորչությունը:

Աշխատավարձը չի կարող ապահովել այսօրվա երիտասարդին

Թատրոնում երկու կազմ ունենք՝ հաստիքով և պայմանագրային դերասաններ: Հաստիքով 16 դերասան կա, 25 հոգի պայմանագրային են: Մեզ մոտ երեք սերունդն էլ ներկայացված են, և ես կարծում եմ, որ սա շատ կարևոր թատրոնի համար: Մեծերը փորձ են փոխանցում երիտասարդներին, երիտասարդներն՝ իրենց ոգևորվածությունը, պրպտումները:

...Ցավոք, այն աշխատավարձը, որն առաջարկում է թատրոնը, չի կարող ապահովել այսօրվա երիտասարդի, ավելի ճիշտ՝ երիտասարդ տղամարդու հնարավորությունը ստեղծել ընտանիք, ունենալ նորմալ պայմաններ, բնակարան. սա էլ է մտածելու առիթ: Տոմսերի գները բարձրացնելով էլ որևէ երկրում հարց չի լուծվում:

Բաբայանը 1998 թվականից մինչ օրս ղեկավարում է տիկնիկային թատրոնը…

Ես չեմ կարող ասել, որ այն դարձել է իմ երազած թատրոնը: Բայց ինչ-որ տեղ իրկանացել է այն, ինչի մասին ես երազում էի: Ինձ համար կարևոր էր, որ այս թատրոնում իր տեղը գտնեն բոլոր տաղանդավոր մարդիկ՝ անկախ նրանից, ինչ ներկայացում կբեմադրեն: Տեղի է ունեցել մի շատ կարևոր բան. թատրոնում աշխատում են իմ բազմաթիվ աշակերտները: Նրանք չեն կրկնում միմյանց, ամեն մեկն իր ճանապարհով է գնում: Ես այսօր վստահ եմ թատրոնի ապագայի համար, որովհետև կան հրաշալի երիտասարդ ուժեր, որոնք հանգիստ կտանեն թատրոնը դեպի նոր ճանապարհներ:

Չասեմ, որ թատրոնը լայն ճանաչում ստացավ միջազգային ասպարեզում. 50-ից ավելի փառատոնների մասնակցեցինք այս տարիների ընթացքում՝ Թայլանդից, Հնդկաստանից մինչև Միացյալ Նահանգներ: Դա չէ կարևորը: Կարևորն այն է, որ թատրոնը երիտասարդ է այսօր, ոչ միայն իր կազմով, այլև իր շնչով: Նա փորձում է ապրել այսօրվա Հայաստանի շնչով: Թատրոնը պահանջված է, թատրոնը տարբեր է, այստեղ միայն իմ ձեռագիրը չէ: Սա ինձ համար մեծագույն ուրախություն է:

Հիմա դժվար է պատկերացնել որևէ փառատոն, մշակութային միջոցառում, որտեղ տիկնիկայինը ներկայացված չլինի, և դա շատ լավ է:

Մասնակցություն տարբեր փառատոնների

Այս տարի 4 անգամ մասնակցել ենք տարբեր միջազգային փառատոնների Իրանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, առաջիկայում կա ևս երեք փառատոն՝ մեկը Լիտվայում, երկուսը Ռուսաստանում: Հրավերներ էլի կան, բայց հստակ չեն:

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թ. հունիսի 1-ին: Սերգեյ Օբրազցովի դպրոց-ստուդիայի շրջանավարտ Հասմիկ Գյոզալյանի գլխավորած թատերախմբի ջանքերի շնորհիվ՝ 1935թ. հունիսի 5-ին թատրոնը ներկայացրեց հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի հեքիաթի հիման վրա բեմադրված իր առաջին՝ «Շունն ու կատուն» ներկայացումը:Սայաթ-Նովայի 4 հասցեում թատրոնը գտնվում է 1975-ից: Թատրոնին կից գործում է հիմնադիր Պ.Բորոյանի անունը կրող, Հայաստանում միակ՝ թատերական տիկնիկի թանգարանը:

От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позицииОппозиция вырывается вперед«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст»Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона