Մարտունու երաժշտական դպրոցի շենքը կհանձնվի շահագործման
КультураԳեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի երաժշտական դպրոցի շենքի շինարարական աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրեց Մարտունու քաղաքապետի տեղակալ Արամ Կարապետյանը, 2012 թվականից սկսված հիմնանորոգման եւ վերակառուցման աշխատանքներն իրականացվել են «Հայաստանի սոցներդրումների հիմնադրամ»-ի կողմից տրամադրված միջոցներով եւ Մարտունու քաղաքապետարանի կողմից կատա րված համաֆինանսավորմամբ:
Շինարարության նախագծանախահաշվային արժեքը կազմել է 130 միլիոն դրամ: Շենքի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 11-ին: Իսկ այս ուսումնական տարվա սկզբից նորանորոգ շենքն իր դռները կբացի երաժշտական դպրոցի 190 աշակերտների առաջ: Մարտունու երաժշտական դպրոցում գործում են դուդուկի, ակորդեոնի, կլառնետի, դաշնամուրի, ջութակի եւ քանոնի դասարաններ, որտեղ դասավանդում են 14 երաժիշտ դասատուներ: