Մինսկն ու Երեւանը ԱԷԿ-ի շահագործման ոլորտում կարող են փորձի փոխանակում կատարել
ОбществоԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում Բելառուսի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ համագործակցության համաձայնագրի նախագծին եւ հանձնարարել է Էներգետիկայի նախարարությանը ստորագրել փաստաթուղթը։
«Հայաստանի եւ Բելառուսի միջեւ խաղաղ ատոմի մասին միջկառավարական համաձայնագրի ստորագրումով երկու պետությունները կարող են լիարժեք փորձի փոխանակում անել»,- ասել են բելառուս փորձագետները եւ նշել, որ իրենց համար օգտակար կլինի Հայաստանի ԱԷԿ շահագործման փորձը յուրացնելը։ Նրանք կարծիք են հայտնել, որ Բելառուսն ու Հայաստանը նաեւ կարող են տեղեկություն փոխանակել ապագա բելառուսական ԱԷԿ-ի շահագործման վերաբերյալ։
«Այսօր ԵՄ-ն պնդում է, որ հայկական կողմը փակի ԱԷԿ-ը, եւ պատրաստ է դրա համար միջոցներ հատկացնել։ Եթե դա տեղի ունենա, ապա երկրի էներգամատակարարման խնդիրը կարող է լուծել միայն նոր ԱԷԿ-ը։ Ուստի կայան կառուցելու բելառուսական փորձը կարող է պիտանի լինել»,- նշել են մասնագետները, փոխանցում է Sputnik-ը։