Հանձնաժողովը Գեղարքունիքի նախադպրոցական հաստատություններում ժամկետանց կամ անորակ մթերք չի հայտնաբերել
ОбществоԳեղարքունիքի մարզի նախակրթական հաստատություններում սանիտարահիգիենիկ իրավիճակն ուսումնասիրող հանձնաժողովը, որն ստեղծվել է Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին ներկայացրեց ուսումնասիրության ընդհանուր արդյունքները:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` հանձնաժողովում ընդգրկված են մարզպետարանի աշխատակազմի կրթության, առողջապահության եւ սոցիալական ապահովության, քաղաքաշինության, տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների համակարգման վարչությունների պետերը եւ տեղակալները, ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետի տեղակալ Ժանետա Մակարյանը :
Ուսումնասիրման արդյունքների մասին զեկուցեց հանձնաժողովի նախագահ, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի տեղակալ Սաշա Բավեյանը: Նա նշեց, որ ուսումնասիրման պահին մարզի գործող 46 մանկապարտեզներից շենքային անբավարար պայմանների պատճառով չեն գործել Վարսերի, Զոլաքարի եւ Թթուջրի մանկապարտեզները, իսկ Նորատուսի թիվ 2 մանկապարտեզը չի աշխատում հիմնանորոգման աշխատանքների պատճառով: Մնացած 42 նախադպրոցական հասատություններում ուսումնասիրությունների հիմնական շեշտը դրվել է ջրամատակարարման եւ ջրահեռացման, խոհանոցային հատվածի կահավորման, սառնարանների եւ օդափոխության սարքերի, լվացքատների, խաղահրապարակների առկայության, բուժսպասարկման, անվտանգ սննդի մատակարաման, գործող ճաշացուցակի ստուգման, աղբահեռացման եւ առաջնահերթ այլ ուղղությունների վրա:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ անբավարար վիճակում են գտնվել Արծվանիստի, Վարդենիսի թիվ 1 եւ թիվ 2, Ճամբարակի թիվ 3 եւ թիվ 5, Մեծ Մասրիկի թիվ 2 եւ Զովաբերի մանկապարտեզները, ուր արձանագրվել են ջրամատակարաման ու ջրահեռացման, սանհանգույցների ոչ բարեկարգ վիճակի, սննդի անբավարար հատկացման, աշխատակիցների կողմից համապատասխան բուժզննություն չանցնելու, խոհանոցային մասի անբարվոք վիճակի հետ կապված եւ այլ կարգի թերություններ:
Հանձնաժողովը համեմատար բարվոք եւ օրինակելի վիճակ է արձանագրել Սեւան քաղաքի «Գալիք», Ծովագյուղի, Վերին Գետաշենի, Գանձակի, Գեղհովիտի մանկապարտեզներում:
«Ամենակարեւորն այն էր, որ ստուգայցերի ընթացքում բոլոր տեղերում աշխատումէին ժամանակակից սառնարաններ, իսկ ժամկետանց կամ անորակ մթերքհանձնաժողովի կողմից չհայտնաբերվեց»,- հայտատարեց հանձնաժողովի անդամ ժանետա Մակարյանը:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, լսելով հանձնաժողովի նախագահի եւ անդամների զեկույցները եւ դիտարկումները, առաջարկեց յուրաքանչյուր ոլորտում ներկայացնել համապատասխան առաջարկություններ, որոնց հիման վրա էլ կկազմվի մարզի նախադպրոցական հաստատությունների բնականոն եւ համաճարակների հավանականությունից զերծ աշխատանքի ապահովման ծրագիրը: «Առողջապահության, քաղաքաշինության, կրթության, սննդի անվտանգության ոլորտների պատասխանատուների ներկայացրած առաջարկություններից հետո կլինեն նորհանձնարարականներ, կկազմվի անբավարար պայմաններում գործողնախադպրոցական հիմնարկների նորոգման եւ իրավիճակի բարելավման ծրագիր եւկներկայացվի ՀՀ կառավարությանը: Խնդիրը գտնվում է ՀՀ վարչապետիուշադրության ու վերահսկողության ներքո, ուստի եւ մեր կողմից ներկայացվողծրագրի իրականացման համար կհատկացվեն բավարար միջոցներ»,-հավաստեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Հիմք ընդունելով հանձնաժողովի անդամների զեկուցումները` մարզպետը նպատակահարմար համարեց ժամանակավորապես դադարեցնել Արծվանիստի մանկապարտեզի աշխատանքները` մինչեւ հիմնանորոգման աշխատանքների ավարտը: «Ավելի լավ է որոշակի ժամանակահատվածում դադարեցնել մանկապարտեզի գործունեությունը, քան թե նման պայմաններում վտանգի տակ դնել երեխաների առողջությունը: Արծվանիստի մանկապարտեզում առկա բազմաթիվ թերությունները կարգավորելու համար միջոցներ կգտնենք: Անուշադրության չեն մատնվի նաեւ մյուս մանկապարտեզները, որոնք գտնվում են ոչ բարվոք վիճակում»,-նշեց մարզպետը:
Խոսրով Խլղաթյան