Ոստիկանության Կոտայքի բաժնի պաշտոնատար անձինք հանցագործության դեպքը թաքցրել են հաշվառումից
ОбществоՈւրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ «Չարենցավան» բժշկական կենտրոնի բուժքույր Անի Մ.-ի սենյակից հունիսի 24-ին՝ ժամը 12:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը գողացել է նրան պատկանող պայուսակը, որի մեջ եղել է գումար, անձնագիր, սոցիալական քարտ, անձնական օգտագործման իրեր՝ վերջինիս պատճառելով զգալի չափի գույքային վնաս: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից, դեպքի կապակցությամբ Անի Մ.-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին, սակայն հատուկ ծառայություն իրականացնող անձինք հրաժարվել են հանցագործության մասին հաղորդում ընդունել, դրան տալ օրինական ընթացք և միջոցներ ձեռնարկել գողության դեպքը բացահայտելու ուղղությամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ, 308-րդ և 324-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և քննության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով: