Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Գառնիում եւ Գեղարդում Վարադավառն աշխարհին կներկայացվի քրիստոնեական և հեթանոսական խորհրդով

Հայկական Վարդավառը միջազգային տոն դարձնելու մտադրությամբ՝ երկրորդ տարին անընդմեջ միջազգային փառատոն տեղի կունենա Գեղարդի միջանդարյան վանքային համալիրում և Գառնիի հայ հին հեթանոսական տաճարում: Վարդավառը միջազգային հանրությանը կծանոթացվի որպես քրիստոնեական տոն, ապա բեմադրության տեսքով կներկայացվեն այս տոնի հեթանոսական ժամանակաշրջանից պահպանված ծեսերն ու ավանդույթները:Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրված հանդիպմանը այս մասին ասաց Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախագահ, «Վարդավառ միջազգային փառատոնի» ղեկավար Ատոմ Մխիթարյանը:

«Վարդավառն այն տոներից է, որն ունի քրիստոնեական, հեթանոսական և ազգայի հիմք: Այն նաև երիտասարդական տոն է, և կապված է Աստղիկ դիցուհու, սիրո հետ: Հայաստանի տարբեր մարզերում այս տոնը տարբեր ձևով են նշում. կան մարզեր, որտեղ Վարդավառը նույն շուքով են նշում, ինչպես Նոր տարին: Եվ վերջապես, այս տոնը նշվում է ամռանը, երբ Հայաստան են ժամանում զբոսաշրջիկներ տարբեր երկրներից: Այս բոլորն ի նկատի ունենալով, դեռևս անցած տարի որոշեցինք Վարդավառը դարնձել միջազգային տոն՝ որպես փառատոնի վայր ընտրելով Գառնիի հեթանոսական տաճարը և Գեղարդի վանքը»,-ասաÖ Մխիթարյանը՝ հավելելով, որ փառատոնն ունենալու է կրթական նշանակություն և սկսվելու է ուխտագնացությամբ:

«Նպատակն է, որ մարդիկ իմանան, որ Վարդավառը միայն միմյանց ջրելու արարողությունը չէ: Այն շատ ավելի հարուստ խորհուրդ ունի, ու բազմաթիվ հետաքրքիր ծեսեր կան կապված այս տոնի հետ»,- իր հերթին ընդգծեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը: Նրա խոսքով՝ ԵԱԴ-ը համագործակցել է ազգագրագետների հետ՝ ուսումնասիրելու և վերակենդանացնելու հայ ժողովրդական նախաքրիստոնեական տոնի հետ կապված և ժամանակի ընթացքում մոռացված արարողությունները: «Առաջին հերթին Վարդավառը ներկայացվում է որպես քրիստոնեական տոն, ապա հեթանոսական ժամանակաշրջանից պահպանված ծեսերը ներկայացվում են բեմադրության տեսքով: Ազգային ծիսակարգերը կբեմադրվեն այնպես, ինչպես եղել են: Հույս ունենք, որ հաջորդ տարի հնարավորություն կլինի փառատոնն անց կացնել երեք օր՝ մասնակցիներին պարգևելով  միջազգային տոն »,- հավելեց Սարգսյանը:

Փառատոնի համակարգող Հայասա Թահմազյանի խոսքով՝ երեք մասից բաղկացած փառատոնը նպաստելու է հայկական մշակույթի հանրահռչակմանը, երիտասարդության շրջանում ազգային-հոգևոր արժեքների պահպանմանը, Հայաստանի կայուն աճն ապահովող զբոսաշրջության ոլորտի բարգավաճմանը և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը: Հուլիսի 12-ի առավոտյան 11:00-ից Գեղարդի վանքում նախատեսվում է Վարդավառի եկեղեցական ծիսակատարություն. կմատուցվի Տիրոջ պայծառակերպության նվիրված սուրբ պատարագ, այնուհետև երիտասարդության և մատաղի օրհնության կարգ: «Վան» ազգագրական երիgի-պարի համույթի և «Վահագն» դհոլարահարների անսամբլի ազգային երգ-երաժշտության համերգ: Իսկ Գառնի հեթանոսական տաճարում արդեն կկազմակերպվեն ազգային ավանդական խաղեր, կբացվեն Վարդավառ տոնի թեմատիկ տաղավարներ, որոնք ներկայացնում են տարբեր մարզերի ավանդույթները, ծիսական և տոնի սեղանը ձևավորող ուտեստները, ձեռագործ աշխատանքներն ու Վարդավառի խորհրդանիշ խաչբուռը:

«Վան» և «Վերադարձ» ազգագրական համույթների ու դերասանների երաժշտական թատրոնը յուրովի կպատմի ողջ աշխարհին Վարդավառ տոնի էությունը:

Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Օհանյանն էլ իր հերթին փառատոնի անցկացումը կարևորեց Կոտայքի մարզի՝ որպես զբոսաշրջային կենտրոն զարգանալու տեսնակյունից: «Կոտայքի մարզը, ինչպես գիտենք, հանրապետության զբոսաշրջային կենտրոններից է, ուստի փառատոնի անցկացումը այս առումով շատ կարևոր է: Համապատասխան կազմապերության հետ համագործակցությունը կարևոր է նաև նրանով, որ մարզի երիտասարդությունը նույնպես ներգրավվում է կազմակերպչական աշխատանքներում՝ նոր երանգ տալով այս միջոցառմանը: Կոտայքի մարզպետարանը` մարզպետ Արամ Հարությունյանի գլխավորությամբ,  համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ և փորձելու է բազմազան ձևաչափերով աջակցել նմանատիպ կարևոր միջոցառումների իրականացմանը մեր մարզում»,- ասաց Օհանյանը:

«Վարդավառ միջազգային փառատոնը»կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի, Կոտայքիմարզպետարանի, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի,Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնի, «Adдыхай» շարժման, ԵՊՀ Մասս մեդիա գիտակրթական կենտրոնիաջակցությամբ, ինչպես նաև Հայ Եկեղեցու Համաշխա րհային Երիտասարդական կազմակերպության, Տերյան մշակութայինկենտրոնի, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ, Վան երգի-պարի ազգագրական համույթի,Վահագն դհոլահարների անսամբլի, Նուռ պլյուս տուրիստական կազմակերպության մասնակցությամբ: 2014 թվականինփառատոնին մասնակցել է 26 երկրից ավելի քան 150 օտարերկրացի երիտասարդ: Այս տարի ևս մեծ թվով հ յուրերն են սպասվում:

 

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026