Դիմեք Յունիբանկի «U-Cash» սպառողական վարկի համար նաև օնլայն
ОбществоՅունիբանկը հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին. «U-Cash» կանխիկ դրամով սպառողական վարկերի համար հնարավոր է դիմել նաև օնլայն` առանց բանկ այցելելու: Վարկի օնլայն հայտի ձևը տեղադրված է www.unibank.am կայքում:
Շահավետ պայմանների շնորհիվ Յունիբանկի «U-Cash» վարկը հասանելի է առավելագույն թվով հաճախորդներին և կոչված է հնարավորինս պարզեցնելու ընթացիկ սպառողական ծախսերի համար գումարի ձեռքբերման գործընթացը:
Վարկը տրամադրվում է կանխիկ դրամով, գումարը կազմում է 150 000-500 000 ՀՀ դրամ, ժամկետը` մինչև 24 ամիս, տոկոսադրույքը` 24% տարեկան: Մինչև 150 000 դրամ գումարով վարկի համար կարող են դիմել բացասական վարկային պատմություն չունեցող ֆիզիկական անձինք` ներկայացնելով միայն անձնագիրը և սոցիալական քարտը:
Եթե վարկի գումարը կազմում է 300 000-500 000 դրամ, ապա անհրաժեշտ է ունենալ դրական վարկային պատմություն: Վարկի մարումն իրականացվում է ամենամսյա հավասարաչափ վճարումներով: Վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի:
Վարկի գծով մարումները կարելի է կատարել ինչպես մասնաճյուղերում` սպասարկող աշխատակցին դիմելով, այնպես էլ ինքնուրույն` վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում և կենցաղային ու համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում:
Ի դեպ, բանկի «Թամանյան» և «Զվարթնոց» մասնաճյուղերում վճարային տերմինալներն աշխատում են շուրջօրյա: