Արցախում ևս առաջիկա մեռելոցը կլինի ոչ աշխատանքային
ОбществоՀիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ԼՂՀ օրենքի 15-րդ հոդվածը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը՝ ԼՂՀ կառավարությունը հուլիսի 11-ին որոշել է 2015 թվականի հուլիսի 13-ի աշխատանքային օրը տեղափոխել 2015 թվականի հուլիսի 18-ը՝ շ աբաթ օր: Այդ մասին Արմենպրեսին տեղեկացրին ԼՂՀ կառավարության լրատվական ծառայությունից: