Տաքսին 35 մետր գլորվել է Մեղրու ձորը, կան զոհեր
ОбществоՄեղրի մաքսակետ-Երևան ճանապարհի 36-րդ կմ-ին մեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել է ձորը: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը ոստիկանության Մեղրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ 1984 թ. ծնված Դերենիկ Դավթյանի վարած «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենան Մեղրի մաքսակետ-Երևան ճանապարհի 36-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից, ինչի հետևանքով մեքենան 35 մետր գլորվել է ձորը, իսկ Դավթյանը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: