Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


այաստանն աջակցում է «Միացիր հանուն ժառանգության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությանը. Էդվարդ Նալբանդյան

Ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ՝ այսօր, ատելության և անհանդուրժողականության ուժերն իրենց նպատակին հասնելու ճանապարհին առաջին հարվածն ուղղում են հենց մշակութային արժեքների վրա, քանզի մշակույթը սերունդների միջև կամրջող օղակ է հանդիսանում: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը նշել է «Մշակութային քաղաքականությու ն. քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը կայուն զարգացման գործում 2015թ. հետո» խորագրով միջազգային համաժողովի ողջույնի խոսքում:  

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, մեծարգո պարոն Դ’Արմինյան,
Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ողջունում եմ համաժողովի բոլոր մասնակիցներին և մաղթում բարի գալուստ մեր երկրի հյուրերին: Հատկանշական է, որ այս խորագրի ներքո թվով երրորդ խորհրդաժողովը համընկնում է Միավորված ազգերի կազմակերպության և նրա հատուկ գործակալության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակի հետ, որի շրջանակներում իրականացվող միջոցառումները լավագույն հնարավորություն են` ամփոփելու անցած յոթ տասնամյակների ձեռքբերումները, նախանշելու ներկայիս մարտահրավերներն ու հնարավոր լուծումները: Ստեղծվելով երկրորդ աշխարհամարտից հետո և հաշվի առնելով նաև այդ սարսափելի պատերազմի դասերը՝ այս միջազգային կազմակերպություններն իրենց առջև նպատակ դրեցին նպաստել աշխարհում խաղաղության ամրապնդմանը, համամարդկային արժեքների առաջ մղմանը:

Միայն քաղաքական և տնտեսական գործոնները բավական չեն ժողովուրդների և պետությունների միջև տևական խաղաղության կառուցման ճանապարհին: Այս առումով ոչ պակաս կարևորություն է ներկայացնում մշակութային գործոնը: Անցած ժամանակաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ն զգալի ջանքեր գործադրեց աշխարհում մշակութային բազամազանության, միջմշակութային երկխոսության, մշակութային արժեքների պահպանության և միջքաղաքակրթական համերաշխության ամրապնդման ուղղությամբ:

Ցավոք, պատմության ընթացքում տարատեսակ ավերիչ բռնությունները բնաջնջել են քաղաքակրթություններ, ոչնչացրել, արմատախիլ արել մշակույթներ իրենց բնօրրաններից։ 21-րդ դարում աշխարհի տարբեր տարածաշրջաններում մշակութային արժեքների նկատմամբ վայրագությունները, ինչպիսին են, օրինակ, Աֆղանստանում 2001 թվականին Բուդդայի արձանների, Նախիջևանում ադրբեջանական բանակի կողմից Ջուղայի հայկական խաչքարերի, մի քանի շաբաթ առաջ սիրիական քաղաք Պալմիրայում 2000-ամյա պատմություն ունեցող հուշարձանների ոչնչացումը, վկայում են, որ կրոնական և ազգային ատելության դրսևորումները հավասարապես ուղղված են մշակութային արժեքների դեմ: Այսօր Մերձավոր Արևելքում վտանգի տակ են հայտնվել այնպիսի մշակութային կոթողներ, որոնք պահպանվել են հազարամյակներ շարունակ:

Այլոց քաղաքակրթությանը պատկանող արժեքների հանդեպ անհանդուրժողականությունը, մշակութային կամ կրոնական ժառանգության վնասումը, ավիրումը պետք է վճռականորեն դատապարտվեն միջազգային հանրության կողմից: Մեծ մտահոգությամբ հետևելով Իրաքում և Սիրիայում տիրող իրավիճակին՝ մեր աջակցությունն ենք հայտնում «Միացիր հանուն ժառանգության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությանը: Հուսով ենք, որ միջազգային հանրությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով կարող է էական դերակատարություն ունենալ այնպիսի արդյունավետ մեխանիզմների մշակման հարցում, որոնց օգնությամբ հնարավոր կլինի կանխարգելել մշակութային վանդալիզմի դրսևորումներն ապագայում:

Այս տարի լրացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն սկսվեց հենց հայ մտավորականության և մշակույթի գործիչների ձերբակալումով և սպանությամբ: Հայոց ցեղասպանության նպատակը ոչ միայն հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումն էր, այլ նաև՝ հազարամյակների պատմություն ունեցող և ողջ աշխարհում հարգանք վայելող մեր մշակութային ներուժի ոչնչացումը: Այդ պատճառով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում մենք նաև ոգեկոչում ենք այն հսկայական ժառանգությունը, որը մենք կորցրեցինք ցեղասպանության հետևանքով: Ցավալի էր, որ 100-րդ տարելիցին մենք ականատես եղանք ահաբեկիչների կողմից սիրիական Դեյր Զոր քաղաքի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ավիրմանը, որը Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքներն ամփոփող սրբատեղի էր: Սա, միևնույն ժամանակ, խորհրդանշական կապի վկայություն է մարդկության դեմ անցյալում և այսօր գործած հանցագործությունների միջև: Ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ՝ այսօր, ատելության և անհանդուրժողականության ուժերն իրենց նպատակին հասնելու ճանապարհին առաջին հարվածն ուղղում են հենց մշակութային արժեքների վրա, քանզի մշակու յթը սերունդների միջև կամրջող օղակ է հանդիսանում:

Լինելով աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը և գտնվելով մշակույթների և կրոնների խաչմերուկում՝ Հայաստանը դարեր շարունակ տարբեր քաղաքակրթությունների հետ փոխշփումների եզակի հնարավորություն է ունեցել։ Այս միջքաղաքակրթական փոխազդեցությունն արգասաբեր է եղել մեր մշակույթի համար և հարստացրել է նաև այլ մշակույթներ։ Հազարամյակներ ձգվող նման քաղաքակրթական փոխկապվածության կարևոր ձեռքբերումներից է այլ մշակույթների, կրոնների և ավանդույթների նկատմամբ հայ ժողովրդի կողմից փայփայված հարգանքի դրևորումը, որի վկայության օրինակներ են, մասնավորապես, Երևանի կենտրոնում գտնվող, վերականգնված, 1766 թվականին կառուցված պարսկական Կապույտ մզկիթը, Եղեգիս քաղաքի մոտակայքում գտնվող 13-րդ դարի հին հրեական գերեզմանատունը և բազմաթիվ այլ օրինակներ:

Դարերի ընթացքում ստեղծված մշակութային ժառանգությունը մեծագույն հարստություն է այն երկրների համար, որտեղ դրանք գտնվում են: Միահյուսելով տարբեր ազգերի պատմությունը՝ այն ճանապարհ է հարթում համագործակցության, զբոսաշրջության և կայուն զարգացման համար: 2009թ.-ից իրականացվում է «Հայաստանում մշակույթի և զբոսաշրջության ուղիները զարգացման և երկխոսության համար» ծրագիրը, որը նպատակաուղղված է ապահովելու մշակութային ժառանգության պահպանությունը, ներառյալ՝ նյութական և ոչ նյութական մշակութային արժեքները, և մշակութային զբոսաշրջության զարգացումը` ներգրավելով այն վայրերը, որտեղ գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձանները և առկա են ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Հարգելի՛ ներկաներ,

Այսօր կայուն զարգացման հրամայականն առավել քան արդիական է: Անհերքելի է մշակույթի դերը հասարակության կայուն զարգացման գործում, որի առանցքում մարդն ու հասարակությունն են՝ իրենց ներդաշնակ զարգացման, բարեկեցության ապահովման և խաղաղության ձգտումով: Այս պարզ իմաստության հստակ գիտակցումը և ճիշտ ընկալումը մարդկության կողմից կարող է հզոր խթան հանդիսանալ ոչ միայն տնտեսական զարգացման, այլև՝ աշխարհում կայունության և խաղաղության ամրապնդման համար: Հուսով եմ, որ այս համաժողովը ևս կծառայի այս վեհ գաղափարներին:

Շնորհակալություն»:

 

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026