Սահմանային լուրջ միջադեպեր չկան. իրավիճակը հանգիստ է. Մովսես Հակոբյան
ОбществоՀՀ սահմաններում իրավիճակը հանգիստ է. լուրջ միջադեպեր չկան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեցՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը: «Այս պահի դրությամբ հրադադարի ռեժիմը պահպանվում է և որևէ ակտիվ գործողություն չկա»,- Արմենպրեսի հաղորդմամբ` հայտնեց նա:
Նա նշեց, որ սահմանային իրավիճակը մշտապես պետք է դիտարկենք համեմատության մեջ: «Եթե այս տարվա սկզբում տեղի ունեցող իրադարձությունները համեմատենք անցած տարվա այս նույն ժամանակահատվածում տեղի ունեցող իրավիճակի հետ, ապա հստակ կարող ենք ասել, որ սահմանին լուրջ միջադեպեր չկան»,-շեշտեց Մովսես Հակոբյանը:
Արցախից հուլիսի 11-ին ստացված տեղեկատվության համաձայն ևս` պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: Արցախի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց: