Հայ և վրացի մասնագետները մշակում են հուշարձանների պահպանության գործողությունների ծրագիր
КультураՀայաստանի և Վրաստանի հուշարձանների պահպանման գործակալության ներկայացուցիչները քննարկում են երկու երկրներում պատմամշակութային հուշարձանների վերականգնման հարցերը: Այս մասին հուլիսի 11-ին լրագրողներին տեղեկացրեցՎրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեն: «Հաճելի է, որ ինձ հետ Հայաստան են ժամանել Վրաստանի հուշարձանների պÕ �հպանման ազգային գործակալության ներկայացուցիչները, ովքեր այստեղ հանդիպում են իրենց հայ գործընկերներին՝ քննարկելու երկու երկրներում պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցերը: Երկու օրերի ընթացքում կողմերը պետք է մշակեն գործողությունների ցանկ, որը կներկայացվի Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարների հաստատմանը», - Արմենպրեսիի հաղորմամբ՝ ասաց Միխեիլ Գիորգաձեն:
Նախարարը հույս հայտնեց, որ աշխատնքային ռեժիմում այդ հարցերը կքննարկվեն և ընդգծեց, որ այդ ոլորտում երկու պետությունների միջև բացակայում են տարաձայնությունները: