Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Նախագահը մեկնել է Կոտայք և Գեղարքունիք

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Կոտայքի մարզում Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոցի բացման արարողությանը, որին մասնակցել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը, տեղական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարները, համայնքի բնակիչներն ու մարզադպրոցի սաները: Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել նորաբաց մարզական կրթօջախում՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին և մարզումների համար ստեղծված պայմաններին:

Երկհարկանի մարզադպրոցն ունի մեծ և փոքր դահլիճներ՝ նախատեսված վոլեյբոլի, բասկետբոլի, մինի ֆուտբոլի, ըմբշամարտի, բոքսի և ձյուդոյի համար, շենքի մի հատվածում վարչական անձնակազմի համար կառուցվել են աշխատասենյակներ: Նախագահին ներկայացրել են նաև մարզադպրոցի հարակից տարածքում կառուցված խաղահրապարակը՝ մեծ թենիսի, բասկետբոլի և վոլեյբոլի համար: Մարզադպրոցի շենքը հագեցած է ջեռուցման, օդափոխության և հակահրդեհային արդի համակարգերով և ամբողջությամբ կահավորվել է մարզական գույքով: Այս կրթօջախում ստեղծվել է 25 աշխատատեղ՝ 14 մարզչական և 11 վարչական հաստիքներով՝ շուրջ 130,000 դրամ միջին աշխատավարձով:

Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Գավառում «Սևան» հանքային ջրերի գործարանի վերագործարկման արարողությանը ևս: 2010-2013թթ. ընթացքում գործարանում կատարվել են ծավալուն շինարարական և վերանորոգման աշխատանքներ: 2015թ. հունիս ամսին ավարտվել է բիզնես ծրագրի առաջին փուլը, որի արդյունքում, ըստ պատասխանատուների, գործարանում նախատեսվում է կազմակերպել օրական շուրջ 50,000 հատ հանքային ջրի շշալցում (տարեկան 20-25 մլն շիշ արտադրողականությամբ): Ներդրված ժամանակակից հոսքագծի հզորությունը կազմում է 8,000-12,000 շիշ՝ 1 ժամում: Շշալցման տեխնոլոգիան ներառում է հանքային ջրի տեղափոխումը աղբյուրից մինչև պահեստարան, ջրի պահեստավորումը, հանգստացումը և մշակումը: Ջրի որակի հսկողությունն իրականացվելու է գործարանի լաբորատորիայի միջոցով: Առաջիկա ծրագրերի շարքում նոր ներդրումներ են նախատեսված պոլիէթիլենային շշերի հոսքագծի տեղադրման նպատակով: Վերագործարկման արդյունքում գործարանում բացվել է շուրջ 80 աշխատատեղ՝ 110,000 դրամ միջին ամսական աշխատավարձով: Արտադրական ամբողջ հզորությամբ աշխատելուց հետո աշխատակիցների թվաքանակը կհասցվի 180-ի: Նախագահին նե րկայացրել են նաև ընկերության ներդրումային ծրագրի 2-րդ փուլով նախատեսվող աշխատանքները՝ առաջիկա 1-2 տարում գործարանի տարածքում չիչխանի բնական հյութի, յուղի և կոմպոտների արտադրության կազմակերպում, ինչի ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում:

Գործարանի արտադրանքի՝ «Սևան» պիտակով ջրերի համար շուկա է հանդիսանալու ԱՊՀ տարածքը, հիմնականում` Ռուսաստանի Դաշնությունը, ջուրը կարտահանվի նաև Եվրոպա և ԱՄՆ:

Գործարանի տարածքում առկա են նաև ձկնաբուծության և խեցգետնի աճեցման համար ջրավազաններ, որոնցում բուծվում է շուրջ մեկ տոննա ձուկ (իշխան և թառափ տեսակի): Ըստ գործարանի պատասխանատուների, ս.թ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսվում է 4 ջրավազաններում տարեկան 2-3 տոննա արտադրական հզորությամբ խեցգետնի տնտեսության հիմնում, իսկ 10 ջրավազանների հզորությունը թույլ է տալիս ձկնաբուծությունը հասցնել տարեկան 5 տոննայի, որը հնարավորություն կտա կազմակերպել նաև ձկնամթերքի արտահանում:

Գեղարքունիքի մարզում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաÖ ‡ մարզի Լիճք համայնքում գտնվող «Տեխնոման» ընկերության ածխաթթու գազի կորզման արտադրական համալիր, որտեղ Նախագահին ներկայացվել են ընկերության կատարած ներդրումներն ու հետագա զարգացման ծրագրերը: Նշվել է, որ 2012թ. հիմնադրված ընկերության հիմնական նպատակն է՝ բարձր որակի բնական ածխաթթու գազի արտադրությունը, որի մաքրությունը կազմում է 99.9%: Համալիրի կառուցման, ինչպես նաև հոսքագծերի պատվիրման և տեղադրման աշխատանքներն սկսվել են 2013թ. առաջին եռամսյակում, ավարտվել՝ 2014թ. սեպ-տեմբերին: Ծրագրի ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 1 մլրդ ՀՀ դրաÕ ´: Ընկերության հոսքագծերի արտադրողականությունը կազմում է տարեկան 5,000 տոննա CO2 գազ, որից 2,000 տոննան նախատեսվում է իրացնել Հայաստանում, իսկ 3,000 տոննան արտահանել Վրաստան և Ռուսաստանի Դաշնություն: Ընկերությունում ներկայումս աշխատում է 11 մարդ՝ 170,000 դրամ միջին աշխատավարձով:

Հանրապետության Նախագահն այնուհետև Մարտունի քաղաքում ներկա է գտնվել հիմնանորոգված երաժշտական դպրոցի բացման արարողությանը: Շրջայցի ընթացքում ներկայացվել է, որ դեռևս 1952թ. կառուցված դպրոցի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2012թ. հոկտեմբերին և ավարտվել՝ 2015թ. հուլիսին: Աշխատանքների արդյունքում շենքը դարձել է եռահարկ, լսարանների թիվն ավելացել է 7-ով՝ դառնալով 19: Կառուցվել են հանդիսությունների դահլիճ և դասասենյակներ: Կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ` շենքի ամբողջ ծավալով: Վերակառուցվել է ներքին ջեռուցման ցանցը` մասնակի օգտ ագործելով գոյություն ունեցող համակարգը, անցկացվել է նոր վերգետնյա գազատար: Ջրամատակարարման ցանցն ամբողջովին վերակառուցվել է: Երաժշտական դպրոցը կահավորվել է անհրաժեշտ գույքով: Դպրոցն ունի 23 աշխատակից, որոնց թիվը հիմնանորոգումից հետո կավելանա ևս 7-ով՝ 95,000 դրամ միջին աշխատավարձով: Մինչ հիմնանորոգումը դպրոց է հաճախել 190 երեխա, կանխատեսվում է, որ նոր պայմաններում սաների թիվը կավելանա 50-ով:

Աշխատանքային այցի ավարտին, Մարտունի քաղաքի մշակույթի տանը Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Սևանա լիճ-2015» շախմատի միջազգային մրցաշարի բացմանը, որն անցկացնում է Հայաստանի շախմատի ակադեմիան՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ՝ 2005 թվականից ի վեր: ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի շրջանային մրցաշարին, որն անցկացվելու է մինչև հուլիսի 21-ը, մասնակցում են տարբեր երկրներից ժամանած 10 ուժեղագույն միջազգային գրոսմայստերներ:

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026