ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Общество«Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային գիտաժողովի օտարերկրյա մասնակիցները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Գիտաժողովին մասնակից 45 երկրների պատվիրակները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մո տ: Այնուհետ պատվիրակները մեկնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ հանդիպում ունենալու Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ և այցելելու Մայր տաճար:
«Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին, որի շրջանակներում կքննարկվեն մշակույթի ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաներին միացած երկրների փորձը մշակութային քաղաքականության շրջանակներում:
Կոնֆերանսի շրջանակներում կայանալու են. «Մշակույթի դերը կայունզարգացման գործում 2015թ. օրակարգից հետո. նոր իրականություն և հեռանկարներ» խորագրով լիագումար և «Մշակույթի ապագան. Ապագայի մշակույթը» եզրափակիչ նիստերը, ինչպես նաև թվով 3՝ «Մշակութային ժառանգությունը` որպեսմարդկային համախմբման և հոգևոր հաղորդակցման գործոն», «Մշակութային բազմազանությունը միջմշակութայիներկխոսության և կայուն զարգացման երաշխիք», «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը փոփոխվող աշխարհում» թեմատիկ սեղանները: