Մարտունին երաժշտական նոր դպրոց ունի
ОбществоՄարտունի քաղաքի 200 պատանի այսուհետ կհաճախեն բարեկարգված և տեխնիկապես հագեցված երաժշտական դպրոց: 50-ամյա կառույցը, մարտունեցիների հավաստիացմամբ, մինչև վերջերս հիշեցնում էր գոմ: Երեք տարվա շինարարական աշխատանքների արդյունքում այժմ դպրոցը չի տարբերվում մայրաքաղաքի նմանատիպ կառույցներից:
Դպրոցի շինարարական ծրագրի արժեքը կազմել է 121,5 միլիոն դրամ: Բացի համայնքի ներդումից, դպրոցի շինարարությանը նպաստել են ՀԲԸՄ բարերարները: Դպրոցի տնօրեն Արշակ Ասիկյանի փոխանցմամբ՝ դպրոցն ունի փողային, ժողգործիքների, լարային և դաշնամուրային դասարաններ:
«Երաժշտական դպրոցի աշխատակիցների թիվն ավելացել է ևս 7-ով, և այժմ դպրոցում աշխատում է 30 մասնագետ: Միջին աշխատավարձը 95 հազար դրամ է: Նախատեսվում է, որ դպրոցի վերաբացումից հետո սաների թիվը, որն այս պահին 200 է, կավելանա ևս 50-ով», -ասաց Ասիկյանը: