Մանկապղծության մեջ մեղադրվող լեհ արքեպիսկոպոսը դատից ժամեր առաջ հոսպիտալացվել է
ОбществоՄանկահասակների դեմ սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ մեղադրվող լեհ նախկին արքեպիսկոպոս Յոզեֆ Վեսելովսկին Վատիկանում դատարանի առջեւ կանգնելուց մի քանի ժամ առաջ հոսպիտալացվել է:
Վատիկանի փոխանցած տեղեկությունների համաձայն՝ 66-ամյա հոգեւորականը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Նրա դատավարությունը տեղափոխվել է ուրիշ օր:
Վեսելովսկին մեղադրվում է 2008-3013թթ. Դոմինիկյան Հանրապետության երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Այս պահին նա Վատիկանում տնային կալանքի տակ է գտնվում, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Եթե 66-ամյա հոգեւորականին մեղավոր ճանաչեն, նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում: