Արսեն Խոջոյանը տեղափոխվել է հիվանդանոց
ОбществоԱդրբեջանական գերությունից վերադարձած՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը մի քանի օր առաջ նորից տեղափոխվել է Առողջապահության նախարարության Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ին ասաց Արսենի մայրը՝ տիկին Սվետլանան:
««Փսորիազ» հիվանդությունը կրկնվել է, 4 օր առաջ հոսպիտալացվել է, կաթիլային է ստանում»,- ասաց տիկին Սվետլանան:
Նշենք, որ Արսենն անցած տարվա օգոստոսից պարբերաբար բուժում է ստանում հիվանդանոցում: Նրա մոտ ախտորոշվել է «փսորիազ» հիվանդություն, որն ըստ բժիշկների՝ սթրեսի հետեւանք է: Արսենը հաշմանդամության 2-րդ կարգ ունի եւ թոշակ է ստանում:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը 2014թ.-ի մարտի 7-ին հատել էր ՀՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գիծը եւ գերի ընկել։ Ապրիլի 10-ին ԿԽՄԿ աջակցությամբ Արսեն Խոջոյանը հայրենադարձվել էր։ Արսենը վերադառնալուց հետո բողոքում է առողջական խնդիրներից, իրեն թույլ է զգում եւ ֆիզիկապես, եւ հոգեպես: