Նեապոլում պիցցայի համով պաղպաղակ են ստեղծել
ОбществоՆեապոլում պիցցայի համով պաղպաղակ են ստեղծել։ Պաղպաղակի նոր տեսակը պատրաստելու համար բաղադրամասերն ընտրել է հայտնի նեապոլիտանական պիցցերիայի տեր Ջինո Սորբիլոն։
Բաղադրամասերն են Վիկո Էկուենսե սերուցքային պաղպաղակը, Սան Մարցանո լոլիկի կոնֆիտյուր եւ պիցցայի խմորի կտորներ ռեհանով, հաղորդում է «Ռամբլեր նորությունները»։
«Մենք յուրահատուկ կոնֆիտյուր ենք պատրաստել պաղպաղակի համար, եւ արդյունքում շատ համեղ է ստացվել»,-վստահեցնում է Սորբիլոն։
Նման պաղպաղակ կարելի է գնել միայն նեապոլիտական 4 տաղավարներում, սակայն այն ներկայացված կլինի այլ ռեստորանների ու սրճարանների ճաշացանկում։