Արցախում հայ-իրանական արտադրության ֆիլմ են նկարահանում
ОбществоԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 13-ին ընդունել է Արցախում նկարահանվող առաջին հայ-իրանական համատեղ վավերագրական-գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադին և ֆիլմի տնօրեն Ռուբինա Ղազարյանին: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվությ ան գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը կարեւորել է այս նախաձեռնությունը՝ Արցախի մասին տարբեր արժեքավոր նյութերի պատրաստման եւ լայն հանրությանը ներկայացման տեսանկյունից՝ նշելով, որ այն կնպաստի ԼՂՀ-ում մշակույթի զարգացման գործին:
Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: