Վերլուծաբանները BRICS-ի գագաթնաժողովի արդյունքների մասին
ОбществоԱնցյալ շաբաթ Ուֆայում BRICS-ի գագաթնաժողովն անցավ օրակարգում քաղաքական հարցերի գերակշռությամբ, ինչը ցույց Է տալիս միավորման ներուժը՝ որպես համաշխարհային քաղաքականության բնագավառում որոշումների ընդունման այլընտրական կենտրոն կայանալու հարցում, կարծում են «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբի կլոր սեղանին մասնակցած փորձագետները:
Հուլիսի իննին Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայում տեղի ունեցավ BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) գագաթնաժողովը: Գագաթնաժողովի մասնակիցներն ընդունել են մի շարք փաստաթղթեր, այդ թում Ուֆայի հռչակագիրը, որտեղ արտահայտվել են համաշխարհային քաղաքական օրակարգի հրատապ թեմաների մեծ մասի վերաբերյալ:
Ինչպես նշել Է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Էկոնոմիկայի ինստիտուտի տնօրեն Ռուսլան Գրինբերգը, քաղաքական հարցերի գերակշռումը բացատրելի Է համաշխարհային քաղաքականության բարդ իրադրության պայմաններում, երբ անկայունությունն ընդգրկում Է ավելի ու ավելի նոր տարածաշրջաններ: Փորձագետը դա բացատրում Է կառավարման միջազգային մեխանիզմների բացակայությամբ, որոնք չեն ձեւավորվել «սառը պատերազմի» ավատից հետո, որը նշանավորեց ԱՄՆ-ի դերի ուժեղացումը միջազգային գործերում:
«Այժմ արդեն պարզ Է դարձել, որ ամերիկացիներն ի վիճակի չեն կառավարել, իրականացնել թեկուզ ինչ-որ մի կարգ: Այժմ շատ են խոսում բազմաբեւեռ աշխարհի մասին: Ինձ թվում Է, որ BRICS-ը լավ շանսեր ունի ինտելիգենտ կերպով, առանց ֆանատիզմի հետ մղելու ԱՄՆ-ի մենատիրությունը»,- հայտարարել Է Գրինբերգը: