Բակո Սահակյանը կարեւորել է Ամերիկայի հայկական համագումարի օժանդակությունն Արցախին
ОбществоԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 13-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ կազմակերպության հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականա ցման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Ամերիկայի հայկական համագումարի դերը քաղաքական, տնտեսական եւ տեղեկատվական ոլորտներում Արցախին սատարելու, ԼՂՀ-ի մասին աշխարհին ճշմարտացի տեղեկություններ ներկայացնելու գործում: