Ցեղասպանագետների երևանյան հավաքը կխթանի Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների խորացմանը
ОбществоՑեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովը կխաթնի Հայոց ցեղասպանության ուսումնասիրության նկատմամբ հայ և օտարազգի գիտնականների հետաքրքրության ավելացմանը: «Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության երեւանյան գիտաժողովը նշանակալի էր ոչ միայն արդեն կայացած, մեծ հեղինակություն վայելող գիտնականների` Ալեքս Հինթոնի, Դոննա Ֆրիզի, Ռիչարդ Հովհաննիսյանի , Յաիր Աուրոնի, Դանիել Ֆեյերստեյնի ներկայությամբ, այլ նաև այս ոլորտում երիտասարդ գիտնականների մասնակցությամբ: Այս համամասնությունը լավագույնն է, քանի որ հնարավորություն է տալիս սովորել արդեն վաստակավոր գիտնականներից եւ միաժամանակ խրախուսել այս ոլորտ ներգրավվողներին: Իսկ վերջինը շատ կարեւոր է, քանի որ վերջին տարիներին մենք, ցավոք, տեսնում ենք Հայոց ցեղասպանսության թեմայով զբաղվող ոչ հայ մասնագետների որոշակի պակաս», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, գիտաժողովի տնօրեն Սուրեն Մանուկյանը:
Նա հավելեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կարեւորում էր հենց այս` նոր, կարող ուժերին Մեծ եղեռնի ուսումնասիրության գործում ներգրավելու խնդիրը, երբ հայտ էր ներկայացնում Երեւանում նման գիտաժողով հյուրընկալելու համար: Սուրեն Մանուկյանը կարծիք հայտնեց, որ խնդիրը լուծվել է հաջողությամբ և իրենք կշարունակեն աշխատել այդ ուղղությամբ նաեւ Լեմկինի կրթաթոշակի եւ ՀՑԹԻ-ում անցկացվող ամենամյա գիտաժողովների շրջանակում: