Քաղաքացին խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար
ОбществоԵրևանի բնակիչ Համեստ Վիրաբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Արմենպրեսին հայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից: Համեստ Վիրաբյանը, խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Տատյանա Սահակովային ներկայանալով որպես Կանադայի քաղաքացի, հոգեբանական գիտությունների դոկտոր` Երևան քաղաքի «Բուսաբանական» այգու մոտ կառուցվող բազմաբնակարան շենքը ներկայացնել է որպես իր ընտանիքի բիզնես:
Վերը նշված շենքում Տատյանա Սահակովային մատչելի գնով բնակարան հատկացնելու պատրվակով, չարաշահելով Տատյանա Սահակովայի վստահությունը, մեղադրյալը խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 19 միլիոն 961 հազար 206 ՀՀ դրամ գումար:
Վերը նշված քրեական հոդվածով` մեղադրյալին սպառնում է չորսից ութ տարի ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը Համեստ Վիրաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է ստորագրություն չհեռանալու մասին: