Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Տասը տարի պահանջվեց, որ Վահեի խանդը մեղմանա». Վահե Ղազարյանի կինը՝ նրա մասին

Blognews.am-ը գրում է.

Հեռուստամեկնաբան Վահե Ղազարյանին շատերը ճանաչում են որպես լուրերի խիստ հաղորդավար, այնինչ ընտանիքում նա բոլորովին այլ մարդ է։ BlogNews.am-ն օրերս հյուրընկալվել էր Վահեի տանը, որտեղ ոչ միայն լուսսանկարեցինք նրա ընտանիքին, այլև հետաքրքիր զրույց ունեցանք Վահեի և կնոջ՝ Լուսինեի հետ։ 12 տարվա համատեղ կյանքը նրանց բավականին ներդաշնակ է դարձել, սակայն հասցրեցինք ֆիքսել նաև վիճելի թեմաները։) Վահեն 2 երեխա ունի՝ 11–ամյա Վիկան և 6-ամյա Էրիկը, ովքեր մեր ֆոտոշարքի ընթացքում առաջին անգամ հայրիկին տեսան խոհանոցում։)

-Վահե, էկրաններից ընկալվում եք որպես խիստ մարդ, որոշ գնահատականներով՝ նույնիսկ առանց էմոցիաների։ Առօրյա շփման մեջ դժվար է Ձեզ այդպիսին ընկալել։ Իսկ տանն ինչպիսի՞ն եք, նույնքան խի՞ստ եք։

Վահե - Խստությունը, որ երևում է էկրաններից, մեծապես պայմանավորված է հաղորդման ձևաչափով։ Տանը ևս ինչ-որ չափով խստություն կա, քանի որ կարգապահությունը շատ եմ կարևորում, կարծում եմ՝ երեխաները պետք է զգան, որ նունիսկ այս տարիքում իրենք հաշվետու են իրենց արարքների համար, այլապես կգա մի փուլ, երբ կդառնան անկառավարելի։

- Փաստորեն, այն հայրերից չե՞ք, ովքեր երես են տալիս երեխաներին։

Վահե - Չէ, լինում են նման դեպքեր, հատկապես՝ որդուս մասով, սակայն երբ նա անցնում է սահմանը, մի հայացքը բավարար է, որ ինքնակարգավորվի։

- Ինչո՞վ է պայմանավորված Էրիկի հանդեպ ավելի մեղմ լինելը, շա՞տ էիք ցանկանում տղա ունենալ։

Վահե - Էրիկի և Վիկայի տարիքային տարբերությունը 4 տարի է, այս դեպքում ավելի կարևոր գործոն է նրա՝ կրտսեր լինելը։ Վիկայի դաստիարակությամբ մանկուց մայրն է ավելի շատ զբաղվել։ Տղա երեխան մի քիչ ուրիշ է։)

Լուսինե - Այսպես ասում է, բայց  գնալով իր մոտ փոխվում է դա, զգում է, որ աղջիկն իրեն թիկունք  է լինելու։)

Վահե - Գուցե 2  տարուց բալանսը փոխված լինի։

-Հայրերն ավելի խանդոտ են լինում աղջիկ երեխաների հանդեպ։ Որպես հայր՝ սեփականատեր ու խանդո՞տ եք ։)

Վահե - Չէ, դեռևս նման բան չկա։

Լուսինե - Դա մամայի հանդեպ կա, մինչև աղջիկը մեծանա:) Թեև ժամանակի հետ քչանում է։

-Ինչպե՞ս կարողացաք դա հաղթահարել։

Լուսինե - Շատ դժվարությամբ՝ տասը տարի պահանջվեց։ Ժամանակին խանդի տեսարանները շատ էին, Վահեն անընդհատ ինձ փորձությունների էր ենթարկում, հետո աստճանաբար հասկացավ՝ որ դրա կարիքը չկա։

Վահե - Եթե ես նվիրվեցի, դա մինչև կյանքի վերջ է, եթե թշնամացա՝ նույնպես։ Ծայրահեղություններ ունեմ։ Սերը վստահություն է, սակայն ես խորհրդային ժամանակաշրջանի դաստիարակություն եմ ստացել, ու ծնողների դաստիարակությունից բացի՝ էական նշանակություն է ունեցել նաև բակի դաստիարակությունը։ Ես սիրում եմ 7 չափել, 1 կտրել և հավատում եմ միայն իմ աչքի տեսածին։

-Ընտանեկան վեճեր ունենում են բոլորը: Ձեր տանն ի՞նչը կարող է կոնֆլիկտի առիթ հանդիսանալ։

Վահե - Թեմաները կարող են տարբեր լինել, սակայն կարևորն այն է, որ մեր վեճերը կոնստրուկտիվ են։ Մեր վեճերը կոնկրետ խնդրի վերաբերյալ են լինում, այս տասներկու տարիների համատեղ կյանքի արդյունքում սկսել ենք ավելի հեշտ ճանաչել իրար ու գալ կոմպրոմիսի։ Իրականում վեճերը շատ կարևոր են և կարող են շատ արդյունավետ լինել։

- Ո՞վ է ավելի շատ զիջում Ձեր ընտանիքում:

Վահե - Փոխադարձ է։ Եթե վեճը հասնում է նրան, որ պետք է վնասի դիմացինիդ արժեքային  համակարգին, դու պետք է առաջինը զիջես և հակառակը։ Սակայն վերջին ժամանակահատվածում անցել ենք այդ փուլերը։

-Երեխաների դաստիարակության հարցում ի՞նչն եք առաջնային համարում։ Այս հարցի վերաբերյալ տարաձայնություններ ունենո՞ւմ եք Ձեր կնոջ հետ։

Վահե - Էրիկի դեպքում Լուսինեն դեմ է, որ շատ եմ երես տալիս նրան, Վիկայի հարցում հակառակը՝ ասում է, որ շատ  խստապահանջ եմ։ Մեր մոտեցումներն են տարբեր։

Լուսինե - Ես ասում եմ, որ պետք չէ դնել այդ տարբերությունը, հատկապես, որ աղջին ինչ կյանք տեսնում է, հայրական տանն է տեսնում:) Այլ տարաձայնություններ չկան։

Վահե - Մեզ համար կարևորն ազնվությունը, պարկեշտությունը, կարգապահությունն է, որի դեպքում միակարծիք ենք։

-Վահե, երբ մի քանի լուսանկար անելու համար մեր խնդրանքով գնացիք դեպի խոհանոց, Ձեր որդին զարմացավ։ Նույնիսկ իմացանք, որ առաջին անգամ է Ձեզ տեսնում միրգ կտրելիս։ Խոհանոցում լինել կտրակաապես հրաժարվո՞ւմ եք։

Վահե -Կարող եմ ձվածեղ պատրաստել, թեև ամուսնությունից հետո պատրաստելու կարիք չի եղել:) Սուրճ պատրաստում եմ ինձ համար։

-Իսկ Ձեր կնոջ հանդեպ պահանջկո՞տ եք։

Վահե -Չէ, ինքը շատ համեղ է պատրաստում, ես էլ պահանջներ չեմ ներկայացնում։

-Կենցաղային այլ  հարցերով զբաղվո՞ւմ եք։

Վահե -Ես ընդհանրապես չեմ սիրում տանն անսարքություններ վերացնել։ Հնարավոր է՝ պտուտակը ձգելու կարիք լինի, ես ասեմ՝ դուռը փոխենք։

Լուսինե - Արդեն ես էլ չեմ դիմում այդ հարցերով:)

Վահե – Բայց օրինակ վերջերս բարեկարգեցի մեր բակը։

-Դուք միասին եք աշխատում (Լուսինեն «Սուր անկյան» ռեժիսորն է)։ Շատ զույգեր կարծում են, որ պետք է միմյանցից հանգստանալու հնարավորություն ունենան, մյուսներն էլ ընդհակառակը՝ կարծում են, որ առօրյան միասին կազմակերպելն ավելի մեծ կապվածություն է ստեղծում։ Ձեր դեպքում դա օգնո՞ւմ, թե՞ խանգարում է հարաբերություններին։ 

Վահե -Աշխատանքի մեջ մենք մոռանում ենք ամեն ինչ, իսկ տանն ընդհանարապես չենք խոսում գործի մասին։ Այնպես որ, չի խանգարում։

-Իսկ ինչպե՞ս եք կազմակերպում Ձեր ընտանեկան ժամանցը։ Հասցնո՞ւմ եք բավականաչափ ժամանակ տրամադրել ընտանիքին, թե՞ զբաղվածությունն ու հոգսերն անում են իրենց սև գործը։

Վահե - Դա շատ դժվար է։ Ես հիմնականում տուն եմ գալիս ժամը 9-ին և երեխաներին 1 ժամ եմ տեսնում։ Նրանց դաստիարակությամբ հիմնականում Լուսինեն է զբաղվում, ինչի համար շատ շնորհակալ եմ և մինչև կյանքի վերջ շնորհակալ կլինեմ։ Ամեն դեպքում, շաբաթվա կտրվածքով փորձում ենք ինչ-որ տեղ գնալ, մեր ծնողների հետ հանդիպել։

Սիրում ենք նաև ընտանիքով գնալ բնության գիրկ։ Մենք շատ ենք սիրում լինել Շուշիում և առաջիկայում կրկին կգնանք։

-21-րդ դարի մեծագույն խնդիրն այն է, որ մենք աշխատում ենք, գումար վաստակում, սակայն ժամանակ չի մնում այն վայելելու համար։ Կարիերան շատ կարևոր է, սակայն ընտանիքին  իր չափով ժամանակ տրամադրելը ևս անհրաժեշտ է։  Այս առումով չե՞ք ափսոսում, ցանկություն չունե՞ք կրճատելու աշխատանքի ժամանակը և այն տրամադրել ընտանիքին։

Վահե - Իհարկե ափսոսում եմ։ Ողղակի ես 3 նախագիծ եմ իրականացնում, ընդ որում՝ երեքն էլ խնդրահարույց են և մեծ պատասխանատվություն, ջանք ու եռանդ են պահանջում։ Հիմա արդեն ամեն բան փոխվում է, այդ լարվածությունից մարդն ինքն է ցանկանում գնալ հանգստանալու, ընտանիքի հետ լինելու։

-Վահե, ժամանակին Ֆեյսբուքի Ձեր էջում շատ հուզիչ գրառում էիք արել՝ կապված երեխայի հետ, ով ցանկանում էր դառնալ տան հեռուստացույցը, որովհետև կարոտում էր ծնողների ուշադրությունը։ Մտավախություն չունե՞ք, որ գուցե Ձեր երեխաներն էլ են զգում այդ պակասը։

Վահե - Ես դա զգում էի, դա իմ սրտից էր բխում, դրա համար գրեցի։ Ես ուղղակիորեն պատկերացնում էի, որ աշխատանքային ծանրաբեռնվածության արդյունքում նման վիճակում կարող է լինել իմ երեխան։ Հիմա աստճանաբար ստացվում է ընտանիքիս ավելի շատ ժամանակ տրամադրել։

 
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении