Բելառուսի ՊՆ պատվիրակությունը կայցելի Հայաստան
ОбществоՀայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2015թ. պլանի համաձայն, հուլիսի 15-18-ը Հայաստանի Հանրապետություն կայցելի Բելառուսի Հանրապետության ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի գլխավորած պատվիրակությունը` երկկողմ բանակցություններին մասնակցելու նպատակով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: