Ավրորա Մարդիգանյանի ճամպրուկը կհամալրի Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի ցուցադրությունը
ОбществоՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի այցելուները այսուհետ հնարավորություն կունենան տեսնել Ավրորա Մարդիգանյանի ճամպրուկը, որով ճանապարհորդում էր ԱՄՆ-ում «Հոգիների աճուրդ» ֆիլմի ցուցադրությունների ժամանակ: Ինչպես տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ճամպրուկը թանգարան-ինստիտուտի ցուցադրությունը կհամալրի հուլիսի 15- ից:
«Այս ճամպրուկը հատուկ պատրաստվել է երկարատև ճամփորդությունների համար: Ավրորա Մարդիգանյանն այն օգտագործել է իր պատմության հիման վրա և իր իսկ դերակատարմամբ նկարահանված ֆիլմը ցուցադրելու ժամանակ՝ ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում շրջագայելու ընթացքում», - ասաց Հայկ Դեմոյանը:
«Ոսկե ծիրան» 12-րդ Կինոփառատոնի բացմանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հանդիսականներին ներկայացրեց Հայոց ցեղասպանության ականատես - վերապրած Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) պատմությունը և 1918թ. ԱՄՆ-ում նկարահանված «Հոգիների աճուրդ» ֆիլմի ցուցադրությունների ժամանակ օգտագործված Ավրորա Մարդիգանյանի ճամփորդական ճամպրուկը:
Ավրորա Մարդիգանյանի ճամպրուկը հայտնաբերել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ջանքերով և ձեռք է բերվել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռա լֆ Յիրիկյանի աջակցությամբ: Այն Հայաստան է տեղափոխվել Հրաչ Հաննեսյանի օգնությամբ:
Ճամպրուկի վրա գրված է նրա անունը՝ Aurora Mardiganian և ֆիլմի անվանումը՝ Auction of Souls CO: