«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանի կողմից կառուցված ևս մի եկեղեցու բացումը շուտով
Культура«Հուլիսի 22–ին ժամը 17։00–ին կկայանա ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Նոր Հաճնում կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացումը։ Մեր տեղեկություններով՝ եկեղեցին կօծի ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն, ներկա է լինելու ողջ քաղաքական էլիտան։
Հնարավոր է, որ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ևս ներկա լինի՝ հաշվի առնելով, որ նախորդ եկեղեցիների բացմանը նա միշտ հյուրերի առաջին, պատվավոր շարքում է եղել։ Մեր տեղեկություններով՝ եկեղեցում բացումից հետո մեծ խնջույք է լինելու Ծառուկայնի «Փարավոն» ռեստորանային համալիրում, երգելու են շոու բիզնեսի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ Նոր Հաճնի և Նուբարաշենում կառուցված եկեղեցիների զանգերը տեղադրվել էին 2014թ օգոստոսին, իսկ այս տարի ապրիլին բացվել էր Նուբարաշենի եկեղեցին։ Այն նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։