Էդուարդ Թոփչյանի գլխին «սև ամպեր» են կուտակվում
КультураՎերջին օրերին «սև ամպեր» են կուտակում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի գլխին: Թոփչյանը, ով մշտապես վայելել է իշխանությունների բարձր հովանավորությունը, վերջին շրջանում սկսել է իրեն առավել արտոնյալ զգալ, ավելին, արհամարանքով շփվել իր գործընկերների հետ:
Իշխանությունների համբերության բաժակը լցվել է հատկապես այն ժամանակ, երբ Թոփչյանը հրապարակայնորեն կասկածի տակ է առել Արցախում Անկախության տոնակատարությունների շրջանակներում կայանալիք համերգի ենթադրյալ դիրիժորի ընտրությունը, որովհետև իր փոխարեն ընտրվել է այլ երաժիշտ: Փաստորեն իր նկատմամբ համընդհանուր լոյալությունը Թոփչյանը շփոթել է մենաշնորհի հետ:
Այդ փաստը այնքան է զայրացրել Թոփչյանին մշտապես իր աջակցությունը ցուցաբերող Առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, որ վերջինս նրա հրապարակային պահվածքի վերաբերյալ հարցազրույց է տվել և խիստ քննադատության ենթարկել:
Ավելին, Orer.am-ի աղբյուրները հայտնում են, որ այդ հարցազրույցը Թոփչյանի «կարապի երգն» էր և իշխանությունները վերջնականապես որոշել են ազատվել իրենց տված արտոնություններից հղփացած արտոնյալ դիրիժորից: