«Հայսուպերսթար» նախագծից հայտնի դարձած երգչուհի Նարե ԳեւորգյանըLife.panorama.am-ի զրուցակիցն է:
Նարե, եթե հիշենք տարիներ առաջ, երբ դուք Ձեր թիմով առաջին անգամ հայտնվեցիքէկրաններին, թվում էր, թե այսուհետ դուք լինելու եք հայկական շոու-բիզնեսիհերթական ամենահայտնի դեմքերից մեկը, բայց այս ոլորտում դուք չափից շատ«համեստ» սկսեցիք գործել: Ավելին՝ Դուք եւ Ձեր թիմակիցներից շատերը պարբերաբարասում եք, թե Ձեզ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ չեք համարում:Հետաքրքիր է՝ ինչո՞ւ:
- Շատ անգամներ եմ նշել, որ հայտնիությունն ինձ համար լավ երգչուհու չափանիշ չէ: Այո, ես «համեստ» եմ գործում եւ պարզապես զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով: Շոու-բիզնեսի ներկայացուցիչ ինքս ինձ չհամարելը եւ դրան առանձնապես չձգտելը, կարծում եմ, գալիս է «Շանթ» հեռուստաընկերությունում իմ անցած դպրոցից, որտեղ մենք անցել ենք այն իսկական պրոֆեսիոնալների «ձեռքի տակով», ովքեր մեզ սովորեցրել են՝ հայտնի լինելը այդքան էլ կարեւոր չէ: Ես նախըտրում եմ լինել պարզապես լավ երգչուհի, այլ հարց է, որ եթե դու հայտնվում ես հեռուստաէկաններին, ապա դու ինքնըստինքյան շոու-բիզնեսի մասնիկ ես:
Հետաքրքիր է իրական շոու-բիզնեսը շա՞տ է տարբեր տարիներ առաջ Ձերպատկերացրած ոլորտից:
- Անկեղծ ասած, տարիներ առաջ, երբ հայտնվեցի էկրաններին, ընդամենը 16 տարեկան էի եւ այդքան էլ չէի գիտակցում, թե ինչպիսին է շոու-բիզնեսը եւ որոնք են դրա գործող կանոնները: Այս պահին միայն կարող եմ ասել, որ ոլորտը տարիների ընթացքում, բնականաբար, ենթարկվել է էական փոփոխությունների, առաջ քիչ էին երգիչ-երգչուհիները, եւ եթերում հայտնվում էին բացառապես որակյալ երգերը, իսկ այսօր շատ-շատ են արտիստները, եւ շոու-բիզնես տանող բոլոր ճանապարհները բաց են:
Շարունակությունը` այստեղ
