Պետք է երկուսն էլ իմանալ՝ և՛հաղթելը, և՛պարտվելը. Նաստասյա Կինսկի
КультураՃանաչված գերմանացի դերասանուհի Նաստասյա Կինսկին Հայաստանում գտնվելը եզակի պահ է համարում: Երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն այս մասին խոստովանեց հուլիսի 15-ին հայ երկրպագուների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հանդիպման ուշագրավ դրվագները:
Եղեռնի 100-ամյակի մասին
Ես շատ բան ունեմ ասելու իմ առաջին այցի մասին: Այնքա՜ն տեսնելու և սովորելու բան կա: Բայց ամեն ինչ այնքա՜ն գեղեցիկ է. ինձ թվում է ես շատ բան գիտեմ այստեղի մարդկանց մասին: Եզակի պահ է լինել այստեղ և կիսել ձեզ հետ այս ժամանակահատվածը: Ես գիտեմ Եղեռնի 100-ամյակի մասին: Շատ յուրահատուկ պահ էր նաև այստեղ հանդիպել տարբեր երկրների մշակույթի նախարարների հետ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շնորհիվ:
Փարաջանովյան թալեր մրցանակը
Շատ լավն էր, շատ գեղեցիկ:
Երևանում զբոսանքը
Երեկ մենք զբոսնել ենք: Քաղաքը շատ հյուրընկալ է և բաց, քաղաքում ազատություն, ուրախություն կա:
Կինոյում հայտնվելը
Ես կինոյում եմ 12 տարեկանից, և հանդիպել եմ բազմաթիվ մարդկանց աշխարհի տարբեր ծայրերից: Արվեստը տիեզերական մի բան է, այնքան մարդիկ կան, որ արվեստի մեջ են: Շատ երջանիկ եմ, որ այդ ամենի մեջ եմ:
Միայնակ մնալու մասին
Ես շատ եմ ճանապարհորդում և ինձ շատ է դուր գալիս միայնակ մնալ, քաղաքը բացահայտել, մարդկանց, ես ընկերներիս հետ զբոսնել էլ եմ սիրում, բայց նաև միայնակ շրջել:
Ծիրանի և «Ոսկե ծիրան»-ի մասին
Իմ ընկերն ինձ ծիրանների մեծ զամբյուղ տվեցին, ինձ դիմավորեցին նման զամբյուղով, շատ հաճելի էր: Ինձ դուր է գալիս այդ խորհրդանիշը: Ես մի քանի ֆիլմ եմ նայել, բայց ամբողջությամբ չէ: Միջազգային գեղեցկություն եմ տեսնում, որն ամբողջ աշխարհից միացնում է մարդկանց: Եվ դա փառատոնի ամենագեղեցիկ մասն է:
Ձեռքբերումների և ձախողումների մասին
Բոլորս ունենք «վերև և ներքև» կոչվող պահեր: Ես մեծ հաջողություն եմ ունեցել, և եթե նույնիսկ ինչ-որ բաներ չեն ստացվել, իմ ճանապարհորդության մի մասն են: Այնպես որ՝ ամեն ինչ լավ է: Ես վավերագրական ֆիլմաշար եմ անում, մեծ հերոսների ՝ մարզիկների մասին, որոնք մեզ լավ օրինակ են ծառայում, որ երազանքին հասնելու համար պետք է շատ աշխատել: Պետք է երկուսն էլ լավ իմանալ՝ և՛ հաղթելը, և՛ պարտվելը: Հաջողության հասնելիս պետք է իմանաս, թե ինչպես տակից դուրս գալ: Պետք է սովորել, թե ինչպես պարտվել, հետո կանգնել և գնալ առաջ:
…Մեզ բոլորիս խաղություն ու սեր է պետք, միասին լինելը բոլորիս համար ամենակարևոր բանն է: Իհարկե լինել նրանց հետ ում սիրում ես, աշխատել, երազել, չհանձնվել:
Վավերագրական ֆիլմ նկարահանելու մասին
Ես չեմ բացառում, որ խաղարկային ֆիլմ կանեմ, բայց ես ինչ-որ յուրահատուկ սեր ունեմ իրական աշխարհի հանդեպ: Միշտ սիրել եմ վավերագրական կինոն:
Հայակական երաժշտությունը.
Ես երաժշտություն էլ եմ սիրում: Շատ լավ երգեր եմ լսել, նաև հայկական գործեր:
Հանդիպման ժամանակ Կինսկին խոստովանեց, որ «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր, գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը շատ լավ վավերագրող է, և ինքն իրենից սովորելու շատ բան ունի: Խաչատրյանն էլ առաջարկեց միասին վավերագրական ֆիլմ նկարահանել, ինչին Կինսկին դրական պատասխան տվեց:
Գերմանացի դերասանուհի Նաստասյա Կինսկին համաշխարհային ճանաչման հասավ 1978 թվականին` հանդես գալով ԱլբերտոԼատուդայի իտալաիսպանական «Եղիր ինչպես կաս» ռոմանտիկ ֆիլմով, որտեղ Կինսկիի զուգընկերն էր Մարչելո Մաստրոյանին:Հաջորդ տարի Ռոման Պոլանսիկին նրան վստահեց «Թես» ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարը: «Թեսը» բրիտանացի նովելիստԹոմաս Հարդիի «Տեսսը Դերբերվիլների տոհմից» դասական վեպի էկրանավորումն է: Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ` Օսկարիվեց անվանակարգից հաղթելով երեքում: Պոլանսկու խորհրդով Կինսկին նաև դերասանական հմտություններ ձեռք բերեց հայտնիդերասան Մի Ստրասբերգի մոտ: Դերասանուհին առաջին հոլիվուդյան ֆիլմը Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Ամբողջ սրտով»ռոմանտիկ մյուզիքլն էր: Նույն տարում Կինսկիի մասնակցությամբ մեկ այլ ֆիլմ էկրան բարցրացավ` Փոլ Շրեդերի «Կատումարդիկ» էրոտիկ թրիլլերը: Կինսկիի մասնակցությամբ առավել հայտնի ֆի լմերից է Վիմ Վենդերսի «Փարիզ, Տեխաս»-ը, որը Կաննիբազմաթիվ մրցանակների առժանացավ: Նույն տարում Կինսկին Ռոբերթ Միչումի հետ խաղաց նաև Անդրեյ Կոնչալովսկու«Մարիայի սիրեկանները» ֆիլմում:
Դերասանուհին 90-ականների և վաղ 2000-ականների ևս շարունակեց հանդես գալ ֆիլմերում սակայն վերջին տասնամյակումԿինսկին ավելի ընտրողաբար է վերաբերում իր դերերին: Նրա՝ վերջին շրջանի հիշարժան ֆիլմերից են Դեյվիդ Լինչի «Ներքինկայսրություն» (2006) և Ռոտիմի Ռեյնվոթերի «Շաքար&raqu o; (2013) կինոնկարները: «Ոսկե ծիրան»-ի շրջանակներումանցկացվում է Նաստասյա Կինսկիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: