«Նիվան» դուրս է եկել երթեւեկելի մասից, հարվածել երկաթբետոնե սյուներին եւ շրջվել
ОбществоՀուլիսի 14-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, հարվածել երկաթբետոնե սյուներին եւ կողաշրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: