Ֆիլիպ Կիրկորովը՝ իր և Ստոցկայայի որդիների նմանության մասին
LifestyleStyle.news.am-ը գրում է.

Ֆիլիպ Կիրկորովը մեկնաբանություններ արեց իր որդու և Ստոցկայայի երեխայի նմանության վերաբերյալ:
Այն բանից հետո, երբ ռուս երգչի որդու տարեդարձի տոնակատարության ժամանակ արված լուսանկարները հայտնվեցին համացանցում, երկրպագուները չեն դադարում խոսել Կիրկորովի որդու` Մարտինի և Ստոցկայայի երեխայի` չորսամյա Սաշայի նմանության մասին:

Օրերս Անաստասիան իր մեկնաբանություններն արեց այն մասին, իբր երգչուհին երկորյակներ է լույս աշխարհ բերել, որոնց ինքն ու Ֆիլիպը բաժանել են իրար մեջ:
Կիրկորովը նույնպես արձագանքեց առաջացած բամբասանքների վերաբերյալ և պատմեց piterburger.ru-ին, որ տղաների նմանությունն ուղղակի պատահականություն է:
Արտիստը խոստովանեց, որ Մարտինի և Սաշայի արտաքին նմանությունները ակնհայտ են ոչ միայն երկրպագուների, այլ նաև իր շրջապատի ընկերների համար:
Ֆիլիպը հայտարարեց, որ տղաների մայրերը տարբեր են: