Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ԱՆ-ում քննարկել են ՔԿՀ-ներում բժշկական ծառայությունների բարելավման ուղիները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակներում:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱՆ լրատվական վարչությունից, հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ:

Հանդիպմանը մասնակցել են Առողջապահության նախարարութան «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ներկայացուցիչները` հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանի գլխավորությամբ, Եվրոպայի խորհրդի «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի համակարգող Արման Պողոսյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության բժշկական բաժնի պետ Արա Հովհաննիսյանը, փորձագետներ և նախարարության պատասխանատուներ: Աշխատանքային հանդիպման նպատակն Առողջապահության նախարարության հետ համատեղ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման և քրեակատարողական ծառայության բժշկական ստորաբաժանումների արդիականացման ծրագրի հետ կապված խնդիրները քննարկելն էր: Հանդիպման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են քրեակատարողական հիմնարկներում պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կազմակերպման համար անհրաժեշտ շենքային պայմանների, կադրային և տեխնոլոգիական հագեցվածության, դեղորայքային ապահովման վերաբերյալ մի շարք հարցերի:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը կարևորել է քրեակատարողական ծառայությունում բժշկական սպասարկման որակի և արդյունավետության բարելավմանն ուղղված այս աշխատանքային հանդիպումն ու նշել, որ համակարգն ունի արդիականացման կարիք և այդ գործընթացն ապահովելու համար անհրաժեշտ է նոր քայլեր ձեռնարկել: Նախարարի տեղակալը նաև բարձր է գնահատել առողջապահական նախարարության մասնագետների ներգրավվածությունը քրեակատարողական հիմնարկներում բուժսպասարկման որակի բարելավմանը նպաստող աշխատանքներում, ինչպես նաև կարևորել է Եվրոպայի Խոր հրդի և Եվրոպական միության աջակցությունը քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների արդիականացման հարցում:

«Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրենը Առողջապահության նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց բուժօգնության որակի և արդյունավետության բարելավմանն ուղված Արդարադատության նախարարության ծրագրերին: Եվրոպայի Խորհրդի «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի համակարգողն իր գոհունակությունն է հայտնել ծրագրի շրջանակներում Առողջապահության և Արդարադատության նախարարությունների միջև սերտ համագործակցության համար: Ծրագրում ներգրավված փորձագետները քննարկել են նաև ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման համար քրեակատարողական հիմնարկներում և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ընտանեկան բժշկի, հոգեբանի, հոգեբույժի, ատամնաբույժի աշխատանքների համար նախատեսված բոլոր անհրաժեշտ պայմաններն ապահովելուն վերաբերող հարցեր:

Հանդիպման արդյունքում որոշվել է համատեղ մշակել քրեակատարողական հիմնարկների բուժաշխատողների աշխատանքային նկարագրերը, քրեակատարողական հիմնարկների կադրային և տեխնոլոգիական հագեցվածությանը վերաբերող այնպիսի նվազագույն պահանջներ, որոնք համահունչ կլինեն առողջապահության ոլորտում կիրառվող չափանիշներին: Հիշեցնենք, որ Եվրոպայի Խորհրդի կողմից՝ Եվրամիության ֆինանսավորմամբ, իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը մեկնարկել է 2015 թվականի հունիսի 2-ին:

Ծրագրի նպատակն է ամրապնդել մարդու իրավունքները` բարելավելով բուժծառայության, այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնամքի տրամադրումը Հայաստանի բանտերում: Ծրագրի շրջանակում կբարելավվի Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առողջապահության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, կվերապատրաստվեն դրանց անձնակազմը, ինչպես նաև, օժանդակելով Հայաստանի կառավարությանը քրեակատարողական հիմնարկների բուժմասերի նյութական պայմանները բարելավելու հարցում, հատուկ ուշադրություն կդարձվի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի վերջ ին զեկույցներում որպես առավել խնդրահարույց առանձնացված քրեակատարողական հիմնարկներին:

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026