Իսակովի պողոտայում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց
ОбществоԵրեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում` հուլիսի 14-ին ժամը 02.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու հայտնվել կանաչապատ գոտում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: